Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Դեռ շատ անելիքներ ունենք». Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի ազգային տոնին նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Միջոցառման շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը միասին մասնակցել են Հնդկաստանին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը:

Այնուհետեւ հանդիսավոր ընդունելության ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է.

«Ձերդ Գերազանցություն պարոն դեսպան,
Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Հնդկաստանի կառավարությանը եւ բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:

70 տարի առաջ Հնդկաստանի ժողովուրդը սահմանադրորեն ամրագրեց իր ազգային ազատագրական պայքարի հաղթանակի արդյունքները։ Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի նշանակալի առաջընթացին եւ նվաճումներին։Հնդկաստանի դինամիկ եւ կայուն զարգացումը տարբեր ոլորտներում իր ներդրումն է ունենում երկրի համապարփակ առաջընթացն ապահովելու գործում։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական երկկողմ հարաբերությունները վերածել փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված միջպետական ջերմ ու գործընկերային հարաբերությունների:

Իհարկե, ակնհայտ է, որ դեռ շատ անելիքներ ունենք տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժն իրացնելու ուղղությամբ եւ կարծում եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք մեծ հաջողություններ գրանցել մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք մեր երախտիքի խոսքը հայտնել Հնդկաստանի կառավարությանը եւ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանում հարյուրամյակների պատմություն ունեցող հայ համայնքի եւ Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհավորել Հանրապետության օրվա կապակցությամբ եւ մաղթել Հնդկաստանի բարեկամ ժողովրդին բարօրություն եւ բարգավաճում»: