Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Կառավարությունը 30 տոկոսով բարձրացրեց ՔԿՀ-ներում աշխատակիցների աշխատավարձը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց, որով 30 տոկոսով բարձրացվում են ՔԿՀ-ներում աշխատակիցների աշխատավարձը:

Հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով նշեց, որ ներկայումս 179 հաստիք թափուր է ՔԿՀ-ներում, որի գերակշռող մասը` 112 հաստիք, կազմում են քրեակատարողական հիմնարկի առաջատար եւ կրտսեր խմբի պաշտոնները, որոնք ամենավտանգավորն ու ամենառիսկային աշխատանքներն են կատարում, եւ որոնք ամենախոցելին են կոռուպցիոն ռիսկերի եւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հարցերում:

Նախարարի խոսքով, այս որոշման հիմքում նաեւ քրեական ենթամշակույթի հաղթահարման կառավարության որդեգրած քաղաքականությունն է:

«Կրտսեր անձնակազմի աշխատակիցը  ներկայումս ստանում է 150 հազար 470 դրամ եւ կատարում է ամեռնառիսկային աշխատանքը, իսկ ՔԿՀ պետը մոտ 317 հազար դրամ եւ պարգեւատրման գումարն էլ մոտ 411 հազար դրամ է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ՔԿՀ-ներում կա նաեւ հոգեբանների ու հոգեբույժների կարիք, ինչը եւս աշխատավարձի հետ է կապված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավապահ համակարգը նոր տեմպով եւ թափով պետք է աշխատի, նա նաեւ կարեւորեց քրեակատարողական հիմնարկների սննդի կազմակերպման նոր կարգը. «Ըստ պաշտոնական տեղեկությունների, այն ՔԿՀ-ներում, որտեղ սնունդը նոր կարգով է տրամադրվում, կալանավորների մոտ 100 տոկոսն օգտվում է այդ ծառայություններին: Նախկին համակարգում շատ վատ վիճակ էր, եւ նախկինում 10-20 տոկոսն էր երեւի օգտագործում ՔԿՀ-ի սնունդը: Սա նաեւ դատապարտված եւ կալանավորված անձանց ընտանքիների համար սոցիալական բեռի էական թեթեւացում է: Այսօր ՔԿՀ-ում ունենք բազում թափուր աշխատատեղեր: Պատճառն այն էր, որ աշխատավարձերը ցածր է, ռիսկայնությունը՝ բարձր»,-ասաց նա եւ նշեց, որ այս որոշմամբ դե ֆակտո նոր աշխատատեղեր են ստեղծում:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ այս տարվա ամռանից ՀՀ բոլոր 12 ՔԿՀ-ներում կանցնեն սննդի տրամադրման նոր կարգին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հարց բարձրացրեց, որ ճիշտ կլինի, որ այդ ծախսը արվի ներքին վերաբաշխումների ճանապարհով, ոչ թե բյուջեի եկամուտների ավելացման:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք պայմանավորվել ենք սկզբում, որ ոլորտում առկա գումարների մեջ վերաբաշխում ենք անում հիմիկվանից խնդիրը լուծելու համար, որ պահին տեսնենք, որ լրացուցիչ հատկացում անելու կարիք կա, դա կանենք, այդ սկզբունքը պետք է պահվի»:

Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ այդ հանձնարարականը մոտ երկու շաբաթ առաջ շրջաբերականով բոլոր մարմիններին ուղարկվել է եւ վարչապետն արձագանքեց. «Էդ էլ հո կուլտուրա է, որ հանձնարարականը շրջաբերականով ուղարկում ենք, բայց կյանքը իրա համար հին ձեւով պտտվում է»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա ուղղակի տեխնիկական խնդիր է, որ այս ծախսը 2020-ի բյուջեում չի նախատեսվել, բայց հաշվի առնելով արդարադատության ծախսերի կառուցվածքը եւ նաեւ նախորդ տարվա կատարողականը, գիտենք, որ այս գումարի կարիքը լինելու է:

Վարչապետը պնդեց իր խոսքը. «Երբ ասում եք, որ այդ գումարի կարիքը վստահաբար լինելու է, մենք էլ ասում ենք՝ երբ կլինի կարիքը, կտանք էդ գումարը, իսկ հիմա դա արեք ներքին վերաբաշխումների հաշվին: Հանձնարարականը տրված է, հանձնարարականը պետք է կատարվի, քննարկման բան նույնիսկ չկա, եւ ես Ձեզ ձայն նույնիսկ չեմ տալիս, պարոն Բադասյան»,-ասաց վարչապետը:

Ի վերջո, որոշվեց, որ աշխատավարձերի բարձրացումը կարվի ներքին  վերաբաշխումներով:

Նշենք, որ այս կարգավորումը տարածվում է 2020-ի հունվարի 1-ի դրությամբ գործող, ինչպես  նաեւ հունվարի 1-ից  հետո ծագած հարաբերությունների վրա: