Թրամփը ստեղծել է կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խումբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստեղծել է Չինաստանից նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի աշխատանքային խումբ, որի մեջ մտել են մի շարք գերատեսչությունների ղեկավարներ, տեղեկացրել է Սպիտակ տունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նախագահի մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմի հայտարարության համաձայն՝ աշխատանքային խումբն արդեն երեք ամենօրյա նիստ է անցկացրել։ Հերթական նիստի մասին Թրամփը տեղեկացրել է չորեքշաբթի երեկոյան։
«Աշխատանքային խումբը կհամակարգի վարչակազմի ջանքերը վիրուսի տարածումը վերահսկելու եւ կանխելու ուղղությամբ, ինչպես նաեւ կապահովի, որպեսզի ամերիկացիները առավել ճշգրիտ եւ հրատապ տեղեկություն ունենան առողջապահության եւ ուղեւորությունների մասին»,- ասվում է հայտարարությունում։
Սպիտակ տունը հավաստիացրել է, որ վարակման ռիսկը ամերիկացիների համար ցածր է, եւ որ բոլոր գերատեսչությունները «ագրեսիվ» կպայքարեն ԱՄՆ վիրուսի հնարավոր ներթափանցման դեմ։ Ներկայում ամերիկյան տարածքում հաստատվել է հիվանդության հինգ դեպք։
Աշխատանքային խմբի մեջ են մտել առողջապահության նախարար Ալեքս Ազարը, նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը, ինչպես նաեւ երկրի գլխավոր սանիտարական գերատեսչության՝ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը։ Խմբին միացել են պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը, ներքին անվտանգության առաջին փոխնախարարի պաշտոնակատար Քեն Կուչինելին, տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ջոել Շաբաթը եւ նախագահ Թրամփի մի շարք օգնականներ։
2019 թվականի դեկտեմբերի վերջին չինական իշխանությունները տեղեկացրին Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին։ Առաջին հիվանդները կապ ունեին ծովամթերքների շուկայի հետ։ Փորձագետները նախնական հաստատեցին, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր՝ 2019-nCoV տեսակն է։ Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի նոր տեսակից առաջացած թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը Չինաստանում հասել է 7711 մարդու, նրանցից 170-ը մահացել է։
Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր գրանցվել են Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան