Ռուսաստանը 16 անցակետ կփակի Չինաստանի հետ սահմանում
Ռուսաստան կորոնավիրուսի թափանցումը կանխելու համար Հեռավոր Արեւելքում ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ սահմանի առանձին տեղամասեր կփակվեն տեղական ժամանակով հունվարի 31-ի կեսգիշերից: Կառավարության համապատասխան կարգադրությունը, որն ստորագրվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից, հրապարակված է նախարարների կաբինետի պաշտոնական կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության, Ռուսաստանի Մաքսային դաշնային ծառայության եւ Ռոսպոտրեբնադզորի» հետ համատեղ 2020 թվականի հունվարի 31-ի տեղական ժամանակով կեսգիշերից սահմանափակել երթեւեկությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի առանձին տեղամասերի անցակետերով»,- ասված է փաստաթղթում: Այդ ցանկում տեղ է գտել 16 անցակետ, այդ թվում՝ ավտոմոբիլային ու երկաթուղային: Փաստաթղթում մատնանշված է, որ ձեռնարկված միջոցներն ուղղված են «ՉԺՀ-ի տարածքից ՌԴ-ի տարածք նոր կորոնավիրուսային վարակի թափանցումը կանխելուն»: Ընդսմին նշվում է, որ Չինաստանի հետ սահմանի տեղամասերի փակումը թելադրված է հիմնավորված պատճառներով եւ կրում է «բացառապես ժամանակավոր բնույթ»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան