Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Տագնապալի 2025 թվական. Հրայր Կամենդատյան Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր ԿամենդատյանՆիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա ՍողոմոնյանԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ
Ժամանց

Ցուլեր, այն ամենը, ինչ ծրագրել եք, կիրականանա․ փետրվարի 4-ի աստղագուշակը

Խոյ: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Կարևոր է ոչ միայն հաճույք ստանալ այդ ամենից, այլ նաև դրական միտումների ազդեցությունը ճիշտ օգտագործել: Նպատակահարմար օր է ղեկավարության հետ շփվելու, ձեր մասնագիտական առաջընթացի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար: Գործնական առաջարկները մի լավ ծարութեթև արեք, դրանք այնքան էլ շահեկան չեն, որքան թվում են: Օրվա երկրորդ կեսին որոշ դժվարություններ կծագեն: Այսօր առավել խոցելի են նշանի թույլ սեռի ներկայացուցիչները: Հակառակորդներն ամեն կերպ կփորձեն վնասել ձեզ, դավեր նյութել: Կհիասթափվեք այն մարդուց, ում երկար տարիներ ձեր ընկերն եք համարել:

Ցուլ: Այն ամենը, ինչ ծրագրել եք, կիրականանա, և արդյունքը կգոհացնի ձեզ: Կուրախանաք և կհպարտանաք սեփական ձեռքբերումներով, թեև դրանք միշտ չէ, որ ձեր ջանքերի շնորհիվ են տրվել: Այսօր ցանկացած իրավիճակից օգուտ կքաղեք: Շատերը կնախանձեն ձեզ, սակայն վնասելու փորձեր չեն անի: Հնարավոր են ռոմանտիկ ուղևորություններ: Միջավայրի փոփոխությունը դրական կազդի, նոր ծանոթություններ կհաստատեք, կփոխեք ձեր աշխարհայացքը: Խորհուրդ չի տրվում սեթևեթել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ․ դա կարող է նյարդայնացնել ձեր սիրելիի

Երկվորյակ: Հանգիստ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ չեն լինի: Կարող եք լիցքաթափվել, վերականգնել ուժերը: Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ համախոհները ֆինանսապես կաջակցեն ձեզ: Ռիսկի դիմել չարժե, բոլոր քայլերը նախապես կշռադատեք։ Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ: Դրանք արդյունավետ կլինեն, սակայն ընթացքում նյարդայնացնող ձգձգումները բացառված չեն: Սիրո խոստովանություն կլսեք այն մարդուց, ում նկատմամբ լիովին անտարբեր եք:

Խեցգետին: Կենտրոնացեք աշխատանքի վրա, անգամ մանր հարցերում խուսափեք սխալներից: Այսօր ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մեծ ուշադրություն և զգուշություն կպահանջվի ղեկավար պաշտոն զբաղեցնող Խեցգետիններից: Շարքային աշխատողները ևս չպետք է կորցնեն զգոնությունը: Օրվա երկրորդ կեսին սեփական բիզնեսին կամ անձնական կյանքին վերաբերող նոր մտահղացումներ կծնվեն: Դրանք իրագործելով՝ դրական փոփոխություններ կնկատեք: Ավելի ինքնավստահ եղեք և մի վախեցեք ճանապարհին հայտնվող խոչընդոտներից:

Առյուծ: Բարեհաջող օր է սպասվում: Շատ ծրագրեր կիրականացնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոնցով նախկինում չէիք համարձակվի զբաղվել: Ձեր հմայքն անտարբեր չի թողնի շրջապատի մարդկանց, ինչն օգտակար է մասնագիտական հարցեր քննարկելիս: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ապավինում եք ձեր ներքին ձայնին, և այն ձեզ չի հիասթափեցնում: Այսօր սկսած հարաբերությունները լուրջ զարգացում կստանան, հնարավոր է հանգեցնեն ամուսնության:

Կույս: Աշխատեք ուշադրություն չգրավել, քանզի այսօր ձեր թերություններն ավելի տեսանելի են, քան առավելությունները: Հաճոյախոսություններ դժվար թե լսեք, փոխարենը քննադատության կարժանանաք: Այսօր չարժե մասնագիտական կարևոր հարցեր քննարկել: Խուսափեք ղեկավարության, առհասարակ, ազդեցիկ մարդկանց հետ կոնֆլիկտներից: Սիրային հարաբերությունների տեսանկյունից հաջող օր է սպասվում: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Մռայլ մտքերից տրամադրությունը կարող է փչանալ, փորձեք ավելի լավատես լինել:

Կշեռք: Օրվա առաջին կեսին որոշ խնդիրներ կծագեն հատկապես նրանց մոտ, ովքեր կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են ծրագրել: Զրուցակցի հետ ընդհանուր լեզու չեք գտնի: Անգամ եթե նույն հետաքրքրություններն ունեք, միևնույն է, վեճերից խուսափել չի հաջողվի: Ֆինանսական կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք, կվայելեք այն մարդկանց սերն ու հարգանքը, ովքեր թանկ են ձեզ համար: Ռոմանտիկ ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, անմոռանալի զգացողություններ կպարգևեն:

Կարիճ: Ամեն բան լավ կդասավորվի: Որքան շուտ գործի անցնեք, այնքան շատ կլինեն ձեռքբերումները: Օրվա առաջին կեսին կարող եք լուծել ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրները, իսկ երկրորդ կեսին կենտրոնացեք անձնական հարցերի վրա, ուշադրություն դարձրեք ընկերներին, հարազատներին: Թե՛ գործնական և թե՛ անձնական բնույթի ուղևորությունները լավ կդասավորվեն: Նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, այսօր խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել առողջությանը, ինքնազգացողության վատացման վտանգը մեծ է: Սահմանափակեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Աղեղնավոր: Չափազանց զգայուն եք, մանրուքների հանդեպ՝ ուշադիր, ինչը կօգնի անգամ բարդ իրավիճակներում խուսափել սխալներից: Հնարավոր են որոշակի գումարային մուտքեր, հաջող գործարքներ, կարող եք խոշոր գնումներ կատարել, որոնց համար հետագայում չեք զղջա: Հրաշալի օր է գրասենյակային սիրավեպ սկսելու համար: Այն ոչ միայն հաճելի զգացողություններ կպարգևի, այլ նաև կօգնի մասնագիտական ոլորտում: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Կստեղծվեն իրավիճակներ, որոնցում ձեզ հրաշալի կդրսևորեք, հաջողության կհասնեք, կգրավեք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք:

 Այծեղջյուր: Անհանգստանալու ոչ մի պատճառ չունեք: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, հաջողակ եք ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարցերում: Ձեր անսովոր, ինքնատիպ վարքագիծն ուշադրություն կգրավի: Այսօր ապավինեք ձեր ներքին ձայնին, այլ ոչ թե շրջապատի մարդկանց խորհուրդներին: Սիրելիի հետ հարաբերություններում դրական փոփոխություններ կնկատվեն, և դա՝ ձեր շնորհիվ: Պատրաստ եք լսել և շատ հարցերի շուրջ կիսել նրա տեսակետները: Այծեղջյուրներն այսօր հնարավորություն կունենան ընտանիքին վերաբերող կարևոր որոշում կայացնել:

Ջրհոս: Կենտրոնացեք ստեղծագործական մոտեցում, երևակայություն պահանջող աշխատանքի վրա և, անկասկած, մեծ հաջողությունների կհասնեք: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնելու նախկինում սկսած գործերը: Բոլոր նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել են օգնել, այսօր կաջակցեն և կքաջալերեն ձեզ: Ճիշտ կվարվեք, եթե աշխատեք միայն տղամարդկանց հետ, ապավինեք նրանց գործարարական հոտառությանը, այսօր կանայք դժվար թե արդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ այն մարդու հետ, ում վաղուց համակրում եք: Ամուսնական զույգերն այսօր կարևոր որոշումներ կկայացնեն:

Ձկներ: Ստիպված եք պայքարել հզոր և չափազանց խորամանկ մրցակցի դեմ: Մտերիմ մարդու խորհուրդը կօգնի պայքարում հաղթանակ տանել: Առհասարակ, այսօր հետևեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների խորհուրդներին ու առաջարկներին: Խուսափեք գործընկերների հետ վիճաբանություններից: Աշխատեք ստվերում մնալ, առանձնապես աչքի չընկնել, վեճեր չհրահրել: Փոխարենը ընկերների շրջապատում կարող եք դրսևորել ձեր բոլոր հմտությունները: Կգրավեք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք: