Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Պարոն Փաշինյան մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին. Գագիկ Համբարյան

Պարոն Փաշինյան մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր օրվա մեծ մասն անցկացնում է վիրտուալ աշխարհում՝ facebook-յան իր էջում, որքան նկատել եմ, ընտրողաբար է տեղեկություններ հրապարակում՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ բացարձակ զուրկ է պետական մտածելակերպից...

Փետրվարի 7-ի երեկոյան բոլոր հայաստանյան ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, որ հերթական զոհերն են գրանցվել մեր բանակում՝ Սյունիքում ձնահյուսի հետեւանքով 3 զինծառայող է մահացել, իսկ 1-ն էլ ստացել է վնասվածքներ...

Անկեղծ ասած սպասում էի, որ Հայաստանի վարչապետը գոնե այս անգամ իր ցավակցությունները կհայտնի զոհվածների ընտանիքներին...Սակայն ապարդյուն...

Ողբերգական դեպքից հետո պարոն Փաշինյանը շարունակում է իրեն եւ «պողոսներին» ականջահաճո տեղեկություններ հրապարակել իր facebook-յան էջում...

Մեկ օրում երեք զինվոր ենք կորցրել, սակայն պարոն Փաշինյանը դեպքերից հետո ոչ թե ցավակցում է այդ ողբերգական դեպքի կապակցությամբ, այլ ուրախանում է Երեւանից Պաֆոս նոր չվերթի բացման կապակցությամբ...

Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը խիստ քննադատության էր ենթարկում նախորդներին բանակում գրանցվող զոհերի համար...Իսկ վարչապետ Փաշինյանը, որքան հասկանում եմ, "մոռացության" է տալիս այսպիսի լուրերը եւ նույնիսկ չի էլ ուզում ցավակցել զոհվածների ընտանիքներին...

Հ.Գ.Պարոն Փաշինյանի facebook-յան էջին հետեւելիս այնպիսի տպավորություն է, որ ապրում ես ոչ թե Հայաստանում, այլ Շվեյցարիայում, Սինգապուրում կամ Բրունեյում»: