Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանԿուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
Ժամանց

Ցուլերն այսօր վտանգավոր ու անհեթեթ իրադարձությունների մասնակից կդառնան․ փետրվարի 11-ի աստղագուշակը

Խոյ։ Դուք շատ բուռն եք արձագանքում այն ամենին, ինչ կատարվում է այսօր ձեր շուրջը: Անգամ այն իրադարձությունները, որոնք ամենևին ուշադրության արժանի չեն, կարող են սուր ապրումների առիթ դառնալ, ձեզ հունից հանել: Դուք ծայրահեղ անհամբեր եք, և դանդաղաշարժ մարդիկ ձեզ նյարդայնացնում են: Ճիշտ է, վատ տրամադրության մեջ դուք երկար չեք մնա, քանի որ ցանկացած մանրուք կարող է ձեզ ուրախացնել: Ձեզ գնալով ձգում է ցանկացած վառ, յուրատեսակ, արտառոց բան: Հենց դրանով են պայմանավորված բազմաթիվ չպլանավորած գնումները և անտեղի ծախսերը:

Ցուլ։ Այսօր ձեզ համար դժվար կլինի սովորական բաներով զբաղվելը. ձեր հոգին համառորեն պահանջում է ինչ-որ նոր, անսովոր ու հետաքրքիր բան, այդ իսկ պատճառով էլ դուք դառնում եք վտանգավոր ու անհեթեթ իրադարձությունների մասնակիցը, դիմում գործողությունների, որոնք շրջապատի կողմից չեն ընդունվում: Ցանկալի չէ այսօր որոշումներ ընդունել՝ կապված աշխատանքը փոխելու, տեղափոխության և անձնական կյանքում փոփոխությունների հետ: Խուսափեք բազմամարդ տեղեր այցելելուց: Օրվա վերջում հնարավոր են փոքր վնասվածքներ, որոնց պատճառը կարող է ձեր անզգուշությունը դառնալ:

 

Երկվորյակներ։ Դուք ոչ միայն կարողանում եք հարթել սեփական խնդիրները, այլև օգնում եք շրջապատին: Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ, ձգտեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել ձեր հանրօգուտ գործունեության ընթացքում: Ցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հատկապես օգտակար կլինի լողը: Ձեր ստեղծագործական ներուժը փոքր-ինչ նվազել է, սակայն դուք չեք բողոքում օրիգինալ գաղափարների պակասից: Ձեզ միանգամայն բավարարում են խնդիրների լուծման փորձված, ավանդական մեթոդները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են:

Խեցգետին։ Այսօր դուք սովորականից ավելի հակված եք արվեստով հետաքրքվելուն: Թանգարան, թատրոն կամ համերգասրահ այցելելն, ամենայն հավանականությամբ, ձեզ կուրախացնի: Ստեղծագործական մտքի տեր մարդկանց հետ շփումները ձեզ դրական էմոցիաներ ու նոր և հետաքրքիր ծանոթություններ կպարգևեն: Հնարավոր են անսովոր, բայց շատ հաջող գնումներ: Միօրինակ, սովորական գործերը ձեզ շատ շուտով կձանձրացնեն: Բարեբախտաբար, դրանք կարելի է ուրիշների ուսերին դնել: Վատ օր չէ փոքր ուղևորության մեկնելու համար: Քնից առաջ զբոսանքը ձեզ կօգնի խուսափել գլխացավից ու անքնությունից:

Առյուծ։ Սա այն օրերից է, երբ շրջապատի մարդիկ ձեր աջակցության կարիքն ունեն, և դա ձեզ համար հաճելի է: Դուք պատասխանատվության մեծ զգացումով եք վերաբերվում այն ամենին, ինչով զբաղվում եք, ինչի շնորհիվ էլ խուսափում եք սխալներից: Ձեզ անվերջ թվում է, թե ձեր որոշումներից կախված է մի ինչ-որ շատ կարևոր բան: Օրը հարմար է ուսման, ստեղծագործական ինքնաիրացման համար:

Կույս։ Այսօր շատ սուր է ձեր նախազգացողությունը, ինչի շնորհիվ էլ դուք հիանալի հասկանում եք շրջապատին: Իսկ ահա սեփական ցանկությունները, պլաններն ու գերակայությունները պատկերացնելն այնքան էլ լավ չի ստացվում, և դուք օրվա մի զգալի մաս ստիպված եք անցկացնել կասկածների ու մտորումների մեջ: Կարող եք հույսը դնել մտերիմների բարոյական աջակցության վրա, այնինչ նյութական օգնությունը քիչ հավանական է: Ձեզ կհաջողվի գտնել վաղուց ոչ միայն ձեզ, այլև մտերիմներին տանջող հարցերի պատասխանները: Ցավոք, այդ պատասխանները միշտ չէ, որ հաճելի են, սակայն հենց ճիշտ գնահատականը ձեզ կօգնի գտնել իրավիճակից դուրս գալու ելքը:

Կշեռ։ Շատ հարմար օր է շփումների, գործնական ու անձնական հարաբերությունները կարգավորելու, գործընկերների ու մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելու համար: Դուք շատ հմայիչ եք և չեք կարող դժգոհել հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակասից: Սակայն, լինելով վառ անհատականություն, դուք ոչ միայն համակրանք, այլև հակակրանք եք առաջացնում, այնպես որ, այսօր կարող եք նոր հակառակորդներ ձեռք բերել: Օրը շատ հարմար է կոմերցիոն գործունեության, առքուվաճառքի գործարքներ կնքելու համար, քանի որ ձեր գործարար հոտառությունն անզուգական է:

Կարիճ։ Դուք այսօր եռանդուն ու վճռական եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել ամենատարբեր խնդիրներ: Անբարյացակամները հասկանում են, որ ձեր ճամփան փակելն իրենց իսկ համար վտանգավոր է: Դուք նախընտրում եք գործել ոչ թե միայնակ, այլ ներգրավվել կամավոր օգնականների, և նման մարտավարությունը խիստ արդյունավետ է դառնում: Կարելի է նախաձեռնություն դրսևորել անձնական հարաբերություններում, ինչը ըստ արժանվույն կգնատահվի: Բարենպաստ օր է խոհանոցային սպասք գնելու համար: Հաջող կլինեն խոհարարական փորձարարությունները:

Աղեղնավոր։ Օրը ձեզ տհաճ անակնկալ կմատուցի, սակայն դուք կկարողանաք փառքով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Չի բացառվում, որ ստիպված լինեք ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց օգնությանը դիմել: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ. երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ հարցերի քննարկումն ավելի լավ է հետաձգել: Բավական մեծ է մտերիմների հետ պատահական վիճաբանությունը լուջ կոնֆլիկտի վերածվելու հավանականությունը: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունը օրվա մութ ժամերին. ղեկին շատ զգույշ եղեք:

Այծեղջյուր։ Օրվա զգալի մասը ստիպված կլինեք նվիրել օգտակար, սակայն ոչ այնքան հաճելի ու հետաքրքիր գործի: Ստիպված լինելով զբաղվել այնպիսի գործով, որի վրա «հոգին տաք չէ», դուք շուտով ջղագրգիռ կդառնաք և շատ սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող քննադատություններին, այնպես որ, ավելի լավ է անցնեք մի ինչ-որ հրապուրիչ գործի, և կյանքը նոր գույներով ձեզ կներկայանա: Հավանական է ինչ-որ հին ֆինանսական կամ ունեցվածքին վերաբերող հարցերի լուծումը: Օրը բարենպաստ է տեղափոխության կամ կացարանը վերափոխելու համար:

Ջրհոս։ Այսօր շատ բաներ ավելի հեշտ լուծում կստանան, քան դուք նախապես ենթադրում էիք: Ճիշտ լուծումները գտնվում են մակերևույթին, այնպես որ, պետք չէ գլուխ կոտրել: Մի զլացեք օգտվել ուրիշի փորձից, դա ձեզ հնարավորություն կտա խուսափել սեփական սխալներից: Հնարավոր է առաջընթաց մի գործում, որի հաջողությանը դուք արդեն չէիք հավատում: Հանգամանքների հաջող դասավորությունը թույլ կտա բավական պատկառելի գումարներ վաստակել: Հավանական է հեռուներից հաճելի լուրերի ստացումը, չի բացառվում հեռավոր ազգականների անսպասելի այց:

Ձկներ։ Դուք բախվում եք անսպասելի դժվարությունների, սակայն դրանից խուճապի մեջ չեք ընկնում, այլ հակառակը՝ որքան ավելի բարդ է ձեր առջև ծառացած խնդիրը, այնքան ավելի մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում դրա լուծմանը: Ընդ որում, կարևոր գործոն է սեփական ուժերի ճիշտ գնահատումը, իսկ ժամանակին նահանջելու ունակությունը ձեզ կձերբազատի տհաճություններից: Օրը հարմար է վաղեմի ծանոթների հետ հին վեճերը հարթելու, հրապուրիչ, սակայն բարդ բնավորության տեր մարդու հետ հարաբերություններ հաստատելու համար: