Տնտեսական հրաշք. ինչպես Հայաստանն առաջ անցավ Ռուսաստանից. Gazeta.ru-ի անդրադարձը
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն ամփոփել են իրենց տնտեսությունների նախնական արդյունքները: Եվրասիական ամբողջ հնգյակը՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը, աճ է արձանագրել, բայց, ինչպես գրում Է Gazeta.ru-ն, ՀՆԱ-ի աճի տարբերությունը ցնցող է՝ գրեթե յոթ անգամ:
Անվիճելի առաջատարը Հայաստանն է: 2019 թվականին առաջինն ինն ամսվա արդյունքներով Հայաստանի տնտեսության աճն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 7,5 տոկոս:
Ռուսաստանի տնտեսությունը 2019 թվականին աճել է ընդամենը 1,3 տոկոսով, Բելառուսինը՝ միայն 1,2 տոկոսով: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամբողջ տարվա համար 7,9 տոկոս աճ է կանխատեսել: Սա ամենածանրակշիռ արդյունքն է ոչ միայն եվրասիական գործընկերների շրջանում: Հայաստանը կարող է լավագույնը դառնալ սևծովյան տարածաշրջանում, որը ներառում է Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Ուկրաինան և այլ երկրներ:
Ինչպես նշում է Առևտրի և զարգացման սևծովյան բանկի նախագահ Դմիտրի Պանկինը, այն դրական քայլերը, որոնք այժմ արվում են Հայաստանում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնեսի համար խաղի հասկանալի պայմանների ստեղծումը, թափանցիկ բանկային համակարգը. այս ամենը դրականորեն է ազդում ներդրողների պլանների վրա:
Նա կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման վրա դրականորեն կազդի բյուջեում ենթակառուցվածքի զարգացման համար պետության կապիտալ ծախսերի բաժինը ՀՆԱ-ի 2,8 տոկոսից մինչև 5 տոկոս բարձրացնելու մտադրությունը: Ինչպես գրում է լրատվամիջոցը, բեկումն ապահովվել է տնտեսությունը ստվերից դուրս բերելու և ազատականացնելու իշխանությունների և հասարակության ցանկությամբ:
Հայաստանի նոր խորհրդարանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստեղծել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և իրական հսկողություն կազմակերպել պաշտոնյաների եկամուտների ու ծախսերի նկատմամբ: 346 կոռուպցիոն սխեմայի բացահայտման արդյունքում բյուջե է վերադարձվել 105 մլն դոլար՝ յոթ անգամ ավելի, քան այդ ճանապարհով վերադարձվում էր վերջին 11 տարվա ընթացքում: Երկրում իշխանափոխությունից հետո ստվերային տնտեսության կրճատման միտում է դիտվում, թեև այն դեռևս զգալի է մնում՝ մոտավորապես 20 տոկոս: Ստվերից եկամուտների դուրս գալու հաշվին անցյալ տարի հարկային մուտքերը 2017 թվականի համեմատությամբ աճել են 43,6 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 20 տոկոսով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է