Հայաստանը ներառվել է այն երկրների եռյակում, որտեղ Պուտինի վարկանիշն ամենաբարձրն է
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները պահպանել են ամենահայտնի համաշխարհային առաջնորդների կարգավիճակը: Վերջին 46 երկրներում, որտեղ անցկացվել է «Gallup International» հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի ուսումնասիրությունը, ԱՄՆ նախագահին ավելի վատ են վերաբերում: Այս մասին տեղեկացնում է rbc.ru կայքը: Պուտինի ցուցանիշը այդ առումով մնացել է 2018 թվականի մակարդակին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնիության ցուցանիշը 2019 թվականին կազմել է 89 կետ, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինը` 84:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ցուցանիշը կազմել է 77 կետ, նրան մեկ կետով զիջել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Լավագույն հնգյակը եզրափակում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրա ցուցանիշը 73 կետ է:
Հարցմանը ներկայացված 13 թեկնածուներից հայտնիության ամենացածր ցուցանիշն ունեցել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին (54 կետ), Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն (56) և Իրանի նախագահ Հասան Ռոհանին (60):
Երկիր մոլորակի բանկիչները համաշխարհային առաջնորդներից ամենաշատը համակրում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Նրան լավ են վերաբերում հարցվածների 53%-ը, վատ` 23%-ը, այսպիսով` նրան համակրանքով վերաբերվողների տոկոսային ցուցանիշը կազմել է +30%: Հռոմի պապն արդեն երրորդ տարին է, ինչ այդ ցուցանիշով առաջատարն է:
Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնը շարունակում են դրական համբավ ունենալ հարցվածների շրջանում, նրանց համակրանքով վերաբերվողների տոկոսային ցուցանիշը կազմել է համապատասխանաբար +15% և +7%:
Ռուսաստանի նախագահին համակրանքով վերաբերվողների տոկոսային ցուցանիշը կազմել է –12%, իսկ ԱՄՆ նախագահինը` -27%:
Պուտինը միակ համաշխարհային առաջնորդն է, որի նկատմամբ վերաբերմունքն անցյալ տարվա համեմատ չի փոխվել: Պուտինի ցուցանիշը ամենաբարձրը եղել է 2017 թվականին` +3%:
Թրամփի նկատմամբ բացասական վերաբերմունք է նկատվում աշխարհի գրեթե բոլոր շրջաններում, բացառությամբ Աֆրիկայի (+8%) և Հնդկաստանի (+45%): Ամենացածր գնահատականները Թրամփը ստացել է Մերձավոր Արևելքում և Արևմտյան Եվրոպայում: Թրամփին ամենից շատ համակրում են Վիետնամի (+72%), Նիգերիայի (+72%) և Ալբանիայի (+70%) բնակիչները: ԱՄՆ նախագահից ամենաշատը դժգոհ են Հորդանանում (92% դժգոհություն), Սիրիայում (87% դժգոհություն) և Գերմանիայում (87% դժգոհություն):
Ռուսաստանի նախագահին ամենաշատը համակրում են Ղազախստանում (86%), Սերբիայում (85%) և Հայաստանում (80%): Պուտինին ամենավատը վերաբերում են Հորդանանում (90%), Ֆինլանդիայում (85%) և Հարավային Կորեայում (81%):




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ