Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Հարցը հետևյալն էր՝ արդյո՞ք նոր Կառավարությունը գյուղացիների հաշվին հարստացածներին պատասխանատվության դաշտ բերելու է, թե՞ ոչ,Պատասխանը՝ անհասկանալի

Shake Isayan-ը գրում է

Հարցը հետևյալն էր՝ արդյո՞ք նոր Կառավարությունը գյուղացիների հաշվին հարստացածներին պատասխանատվության դաշտ բերելու է, թե՞ ոչ,
Պատասխանը՝ անհասկանալի

Այսօր խորհրդարանական հարցուպատասխանի ընթացքում հարց ուղղեցի Կառավարությանը՝ մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետությանը միջազգային դոնորների կողմից տրամադրված գյուղատնտեսական աջակցության 600 միլիոն դոլար վարկի մասին: Սույն վարկի տոկոսադրույքը պետության համար կազմել է 0.5, 0.75 և 1 տոկոս:
Կենտրոնական բանկը սահմանել է որոշակի նորմատիվներ՝ սեփական տոսկոդրույքն ամրագրելով, և բաշխել է կոմեցիոն բանկերի միջև, որոնք էլ իրենց հերթին ավելացրել են իրենց անվանական և փաստացի տոկոսադրույքները:
Արդյունքում շարքային գյուղացին «արտոնյալ» գյուղվարկը ստացել է փաստացի 22, 24, 26 տոկոսադրույքով:
Շատ գյուղացիական տնտեսություններ այդ տարիներին սնանկացան՝ ամբողջ սեփականությունը թողնելով բանկերին:
Չեմ կարծում, որ ով-ով, բայց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղյակ չէ միջազգային բանկերից չնչին տոկոսներով ստացված և գյուղացիներին մինչև 26 տոկոսով տրամադրված գյուղվարկերի էպոպեայից:
Խոստանում ենք այս հարցում լինել հետևողական:

Հ.Գ. Սպառողական վարկերի մասով ևս հնարավոր է նույն սցենարը։Հետո չասեք չզգուշացրեցինք...