Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ լինում է մեկ այլ զինվորի վարտիքի հետ. վարչապետ

Մենք մանրամասն զրույց ենք ունեցել և՛ Պաշտպանության նախարարի, և՛ ԳՇ պետի հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ ցանկացած դեպք բոլորիս համար մեծ խնդիր է. «Ընդհանուր, ես իմ տեսակետն ասել եմ: Մենք խնդրի խորքը հասկանալու համար պետք է տեսնենք, թե ինչպես են մեր երեխաները շփվում բակերում, դպրոցներում: Ես էս վերջերս զարմացա, որ ընդհուպ մինչև ԱԺ պատգամավորներ, ինչ-որ միջավայրերի մասին խոսելիս ասում են, որ գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների և ինքնության պահպանման համար շատ կարևոր է: Այսօր մենք բանակում վարտիք փոխելու խնդիր ենք դրել, արել ենք դա: Լվացքի մեքենաներով ենք ապահովել: Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ լինում է մեկ այլ զինվորի վարտիքի հետ: Եթե հանկարծ զինվորներից մեկը նման վարտիք կրի, նրա հետ պարզաբանումների խնդիր կլինի»:

«Մենք մինչև գենետիկ մակարդակում խնդիրը պետք է ախտորոշենք: Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է: Ես ՔԿՀ-ում եղել եմ, տեսել եմ, թե ինչպես են ինչ-որ հասկացություններով մարդկանց ոտքի վրա ոչնչացնում, ջարդում, սարքում հողին հավասար»,-ասաց նա: