Առյուծներ, օրը հարմար է թարմ տպավորություններ ստանալու համար․ փետրվարի 13-ի աստղագուշակը
Խոյ
Խոյերին օրը խոստանում է արգելքների հաղթահարում կամ դեպքերի զարգացմանը զուգահեռ դրանց անցավ վերացում: Դրական և փոքր-ինչ ռոմանտիկ օր է: Կարելի է ձեզ ավելի շատ ազատություն թույլ տալ: Իրավիճակը թույլ է տալիս ինչ-որ տեղ հեռանալ սահմանափակող կանոններից կամ սկզբունքորեն դուրս գալ դրանց ազդեցության տակից: Ինքնաբերական պոռթկումը կարող է ավելի հաջող և ներքուստ բավարարող լինել, քան նախապես ծրագրված, սակայն ձանձրալի միջոցառումը:
Ցուլ
Ցուլերի համար օրը չեզոք է: Մոտենում են մի շարք լավ իրադարձություններ, սակայն դրանց անմիջական իրականացմանը դեռևս ինչ-որ բան խանգարում է: Եթե ընկալունակ եք իրադրության փոփոխություններին, եռանդուն և անհամբեր եք, տվյալ հանգամանքը կարող է ձեզ նյարդայնացնել: Հոգեկան ուժերն անիմաստ չվատնելու համար ավելի լավ է վստահել ճակատագրին: Ցանկալի չէ անձնական կյանքի ոլորտում ինչ-որ լուրջ բան նախաձեռնելը:
Երկվորյակ
Երկվորյակներն իրենց ավելի վստահ կզգան, սակայն լիակատար ազատությունը և իրավիճակի ամբողջական թափանցիկությունը դեռևս հեռու են: Ինչպես ձեր, այնպես էլ ուրիշի կողմից հնարավոր է տրամադրությունների անկայունություն, նպատակների երկակիություն: Անըմբռնողության մթնոլորտը կարող է պահպանվել մինչ գիշեր՝ խանգարելով լիարժեք երկխոսության հաստատմանը: Ամուսնության մեջ դրական դեր կկատարի միմյանց ինչ-որ բան սովորեցնելու ցանկությունը:
Խեցգետին
Խեցգետիններին կարևոր է այսօր իրենց անհրաժեշտ, պահանջված զգալ: Կարող է ուժգնանալ խնամքի արժանանալու, ուրիշին հոգ տանելու ցանկությունը: Արժե նաև հատուկ ուշադրություն դարձնել ուսուցողական պահերին, որոնք օգնում են կենսական օգտակար կողմնորոշիչներ հաստատելուն: Եթե երախտագիտություն եք զգում ճակատագրի կամ առանձին մարդկանց նկատմամբ, ովքեր ձեզ ճիշտ վարքագծի անգնահատելի դասեր են տալիս, ուրեմն՝ օրն անիմաստ չի անցնի:
Առյուծ
Առյուծների համար օրը դրական է, հարմար հանգստի և թարմ տպավորություններ ստանալու համար: Շատ վախեր անիմաստ կլինեն կամ չափազանցված: Դրական կանխազգացումներն, ընդհակառակը, ամբողջությամբ կարդարանան: Առօրյա հոգսերի մասին արժե ժամանակավորապես մոռանալ: Հենց որ ազատեք ձեր միտքը և փոխեք իրադրությունը, հոտառությունը կհուշի ձեզ ուշադրության լավագույն ուղղությունը: Չարժե նոր կանոններ հաստատել, փոխել ծրագրերը:
Կույս
Էքստրավերտ Կույսերն այսօր գերհետաքրքրասեր և գերշփվող են: Եթե սիրում եք անդորր և լռություն, ստիպված կլինեք համակերպվել մերձավոր շրջապատի հետաքրքրասիրության և շփվողականության հետ: Ո՛չ ձեզանից, ո՛չ էլ ուրիշներից չարժե կայունություն սպասել: Օրը նպաստում է շարժունությանը, դրդում է տարածության և տեղեկատվության հնարավորինս մեծ պատառ պոկել: Չարժե սևեռվել վերջերս ապրած տհաճ պահերի վրա:
Շարունակությունը՝ այստեղ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT