Նոր որոշում. ԽՍՀՄ խնայբանկի ավանդերի դիմաց փոխհատուցում կստանան նաեւ 1935-1936 թվականներին ծնվածները
2020 թվականին ՀՀ կառավարությունը շարունակում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը:
Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ավանդների տրամադրման իրավունք վերապահել նաեւ 1935 եւ 1936 թվականներին ծնված անձանց:
«Փոխհատուցման իրավունք ունեն նաեւ ՀՀ պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների համար չօգտագործվող եւ հակառակորդի գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքներում2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
Սակայն գործող կարգավորումներով պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչված անձինք բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու պատճառով չեն կարողանում իրացնել իրենց այս իրավունքը: Ուստի նախագծով առաջարկվում է այդ անձանց համար սահմանել դրույթ՝ ավանդի ստացումից օգտվելու իրավունքի համար: Այս ծրագրի համար նախատեսվել է 1,2 մլրդ դրամ»,-ասաց Բաթոյանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է