Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Տնտեսություն

Ահազանգ կա, որ ձվի ինքնարժեքը 20-25 դրամ է, ուսումնասիրում ենք․ Գեղամ Գևորգյան

Ահազանգ ենք ստացել, որ ձվի ինքնարժեքը 20-25 դրամ է, 20 օր է՝ ուսումնասիրություն ենք սկսել։ Այս մասին այսօր՝փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ 

«Ձվի շուկայում մենք արդեն երևի 20 օր է՝ սկսել ենք ուսումնասիրությունը, խնդիրը կապված է գնանկման հետ, այսինքն՝ փոքր տնտեսվարող սուբյեկտների կողմից ահաանգեր էինք ստացել, մամուլում ևս տեղեկատվություն հայտնվեց, որ շուկայում ահագնացող վիճակ է, այսինքն ձվի ինքնարժեքը 20-25 դրամ է, որն աննախադեպ է, բայց ուզում եմ հստակ ասել, որ մամուլում տեղ գտած այն տեղեկատվութունը, որ ներմուծման պատճառով է, այդպիսի բան չկա, ՀՀ վերջին ամիսներին ձու չի ներմուծվել, եթե չեմ սխալվում՝ վերջին ներմուծումը եղել է մարտին, որը ոչ մի ազդեցություն չի ունեցել դրա վրա։ Այստեղ հիմնական պաշտոնական պատճառը ձվի գերարտադրությունն է, բայց դա մենք ուսումնասիրում ենք, թե ինչքան նոր ածան հավ է ներմուծվել, դրանց ածելու քանակը, արդյոք կա ժամկետանց ձու, մենք նաև ներգրավվել ենք նաև մեր գործընկերներին ՍԱՏՄ-ի, կարծում եմ մոտ ժամանակներս մենք կհասկանանք ինքնարժեքի կառուցվածքը, կհասկանանք արդյոք խոշոր տնտեսվարողները փորձում են մանրներին դուրս մղել, բայց ձու արտադրողների քանակը մի քան անգամ շատացել է, ինչի հետևանք է նաև սա։ Առաջին տպավորությունը այն է, որ ինքնարժեքից ցածր է վաճառվում, բայց պետք է հասկանանք պատճառները»,-նշեց նա։

Գևորգյանը նաև ասաց, որ շաքարավազի հետ կապված վարույթ են սկսել․ «Շաքարավազով արդեն գործ ենք սկսել։ Շաքարավազով արդեն հստակ պատկերացումներ ունենք, որ ինքնարժեքից ցածր է վաճառվում խոշոր սուպերմարկետների կողմից, բայց վարույթ ենք հարուցել, որ հասկանանք ինչի արդյունք է։ Վարույթ է հարուցվել փաստի հիմքով՝ հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում»։

Նա  նշեց, որ ուսումնասիրություն են սկսել ցորեն, ալյուր, հանքարդյունաբերություն, մեդիագովազդ, դեղերի շրջանառություն, ձվի շուկան։

Հարցին՝ «Յուքոմի» և «Բիլայնի» միավորման արդյունքում կարող են խնդիրնե՞ր առաջանալ, Գևորգյանն աձագանքեց․

«Այս պահին չեմ կարող ասել խնդիրներ կան, թե չկան, որովհետև այս պահին ուսումնասիրություններ են իրականացվում, ընդամենը օրեր առաջ առաջին նիստն էր, տեղեկատվություն ենք հավաքագրում, որ հասկանանք՝ հնարավոր շուկաներում ինչ է կատարվում, ընդ որում շուկաները դրանք թե ամրակցված կապն են, թե ինտերնետն է, թե շարժական ինտերնետն է, թե բջջային կապն է, թե ունեցած ենթակառուցվածքներն են, թե հեռուստատեսությամբ հեռարձակման իրավունքն է, այսինքն բոլոր շուկաներում առանձին-առանձին նայելու ենք, հասկանալու ենք՝ որոնք ամրակցված համարենք, և ամբողջական պատկեր ենք ներկայացնելու։ Եթե տեսնենք, որ կլինի խնդիր շուկայում տնտեսական մրցակցության առումով, ապա մեր դատողությունները կլինեն այդ տեսակետից, եթե կտեսնենք, որ խնդիր չկա, կասենք խնդիր չկա։ Հնարավոր է՝ պայմանով գործարք լինի, որ պետությունը որոշակի պայմաներ թելադրի, բայց այս պահին որևէ որոշում չկա»։

Նա ասաց, որ մենաշնորհ չի լինի, բայց խնդիր կարող է լինել․  «Մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացվածություն կմեծանա, գերիշխող դիրքն ավելի կմեծանա, բայց նաև պետք է գնահատենք ֆիքսված կապից օգտվողների քանակը՝ արդյոք այդ ոլորտը շարունակում է մնալ տենդենցի մեջ, ինչ ազդեցություն կունենա շուկայի վրա»։

Սակագնի բարձրացման մասին հարցին նա դժվարացավ միանշանակ պատասխանել, բայց ասաց, որ դա կարող է լինել պայմաններից մեկը։

Հարցին՝ իշխանությունները հաշվի առնո՞ւմ են այն հանգամանքը, որ «Յուքոմի» բաժնեմասների մեծ մասը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, որը հիմ աքրեական գործով է անցնում, Գևորգյանն ասաց, որ իրենք ինքնավար մարմին են և չգիտեն, թե իշխանությունների օրակարգում ինչ է քննարկվում այդ առնչությամբ։

Դիտարկմանը, որ եթե միավորվեն, այլ օպերատորի մուտքի հետ կապված խնդիրներ առաջանան, նա ասաց, որ դա լուրջ խնդիրներից մեկն է: