ՄԻԵԴ-ը ճանաչել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Գիյաս Իբրահիմովի եւ Բայրամ Մամեդովի իրավունքների խախտումը
Փետրվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանից ստացված 6 բողոքների կապակցությամբ, որոնք ներկայացվել են երիտասարդ ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի եւ Բայրամ Մամեդովի կողմից:
Ինչպես հայտնում է Turan-ը, ՄԻԵԴ-ը բավարարել է նրանց բողոքները` խոշտանգումների, ապօրինի խուզարկությունների, նախքան դատը կալանքի, անմարդկային վերաբերմունքի մասին:
Դատարանը խոստովանել է ակտիվիստների իրավունքների խախտում` 3-րդ (խոշտանգումների արգելում), 5-րդ (անձեռնմխելիության իրավունք), 10-րդ (խոսքի ազատություն) եւ 18-րդ (իրավունքների սահմանափակումների օգտագործման սահման) հոդվածներով: Ադրբեջանի կառավարությունը պետք է 72 հազարական եվրո վճարի երկու ակտիվիստներին:
Հիշեցնենք, որ NIDA երիտասարդական շարժման անդամներ Բայրամ Մամեդովը եւ Գիաս Իբրահիմովը ձերբակալվել էին խոշորածավալ դեղամիջոցներ պահելու մեղադրանքով եւ դատապարտվել են 10 տարվա ազատազրկման: Նրանց ձերբակալության համար իրական պատճառ էր դարձել 2016-ի մայիսին Բաքվի կենտրոնում Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա քաղաքական կարգախոսներ գրելը: Նրանք քաղբանտարկյալներ էին ճանաչվել եւ համաներում ստացել 2019-ի մարտին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան