Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը. հրեական մամուլի ահազանգը

Թուրքիան Երուսաղեմի Հին քաղաքում հայկական և քրիստոնեական թաղամասերի դեմ ակտիվ գործունեություն է ծավալում: Այս մասին հայտնում է Jewishpress-ը:

Բնակիչները լրատվամիջոցին պատմել են թուրք պաշտոնյաների ջանքերի մասին, որոնք վերջին տարիներին համոզել են նրանց ժխտել 100 տարի առաջ թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և տեղի քրիստոնյաներին պատկանող գույքի ձեռքբերման այլ գործողություններ:

Տեղի բնակիչներից մեկը նշել է թուրք դիվանագետի մասին, ով առաջարկել է Կախաբադիջանի ընտանիքին, որը հազվագյուտ հավաքածու ունի հայկական ցեղասպանության վերաբերյալ հազարավոր լուսանկարներից և փաստաթղթերից, դադարեցնել իր գործունեությունը և խուսափել փաստաթղթերի ու տեղեկատվության տարածումից:

Կախաբադիջանի ընտանիքն իր կյանքը նվիրել է թուրքական կոտորածներին և այդ թեմայով մի քանի կարճամետրաժ ֆիլմ է թողարկել: Իլյա Կախաբադիջանը, ում պապը վերապրել է զանգվածային սպանությունները, պատմել է, որ հանդիպման մեկնարկից ընդամենը 40 րոպե է անցել, երբ դիվանագետը փորձել է զարգացնել  այդ մասին խոսակցությունը:

«Ես հասկացա, որ նա ուզում է համոզել ինձ դադարեցնել իմ գործունեությունը»,- նշել է Իլյան:

Իլյան ընդգծել է, որ թուրք ներկայացուցիչն իրեն չի սպառնացել, սակայն հավելել է, որ «Ամեն դեպքում ես նրան ելք եմ ցույց տվել, և նա հասկացել է, որ հայ համայնքը պատրաստ է մինչև վերջ գնալ կոտորածի հարցով: Ես կարծում եմ, որ դա կարող է լինել: Մենք կսպասենք ևս 100 տարի, բայց մենք չենք վերացնի փոխհատուցման մեր պահանջը, քանի դեռ չենք հասել այն վճարման մասին համաձայնության, որը Իսրայելը ստորագրել է Գերմանիայի հետ»,- ասել է նա:

Թուրքական համոզելու փորձերը ներառում են նաև հայերի համար նախատեսված ֆինանսական դրամաշնորհներ։ Թաղամասի անշարժ գույքի սեփականատերերն ասում են, որ թուրքական կառավարության ներկայացուցիչները վերջերս տարբեր կարիքների համար 3000 դոլար արժողությամբ մի քանի դրամաշնորհներ են առաջարկել, սակայն նրանց առաջարկներն ամբողջությամբ մերժվել են հայերի կողմից, ովքեր ասում են, որ «դրանք լռելու համար դրամաշնորհներ են», որոնք կոչված են երաշխավորելու, որ թուրքական կառավարությունը դատի չի տա 1915-1917 թվականների զանգվածային սպանությունների համար:

Հայերի ոչնչացումը կանխամտածված և համակարգված ցեղասպանություն էր, որը Օսմանյան կայսրության կողմից իրագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ նրա տարածքում հայ բնակչության դեմ։

Նույնիսկ առաջին համաշխարհային պատերազմից հետո թուրքերը, քրդերն ու արաբները շարունակում էին հայերին սպանել ընդհուպ մինչև 1923 թվականը: Թուրքիայում հայերի մոտ կեսը ՝ մոտ 1,5 միլիոն մարդ, սպանվել է։

Թուրքիան գնո՞ւմ է հայկական թաղամասը

Լրատվամիջոցը տեղեկացել է, որ ամիսներ առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցված են եղել՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մուսուլմանի։  Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից։

Այս միջադեպից հետո համայնքի որոշ ղեկավարներ հանդիպել են, որպեսզի հաշվի առնեն իրադարձությունների շղթան, և միջոցներ են ձեռնարկել, որպեսզի կանխեն թուրք համայնքի ակտիվների արտահոսքը: Հայերի մեջ դեռ վաղեմի վախ կա, որ թուրքերը ավելի շատ սեփականություն են գրավելու կամ գնելու։

Մի քրիստոնյա վաճառական, որը ցանկացել է անհայտ մնալ, ասել է, որ թուրքերը վերջերս Հորդանանի վաքֆին հանձնել են սեփականության մասին շատ հին վկայություններ, որոնցից մի քանիսը ցրվել են, այդ թվում ՝ Օսմանյան դարաշրջանի փաստաթղթերը և հայկական և քրիստոնեական թաղամասերում սեփականության մասին փաստաթղթերը:

Հայերը թաղամասում չեն թաքցնում իրենց մտավախությունները թուրքական նախաձեռնությունների վերաբերյալ, բայց վստահություն են հայտնել, որ թուրքերը հարցերի նրբանկատության պատճառով բաց չեն դիմադրի նրանց։

Թուրքիայի աճող ակտիվությունը Երուսաղեմում

Երուսաղեմում Թուրքիայի աճող ակտիվությունն ու «Մահմեդական եղբայրների» աջակցությունը Իսրայելի մտահոգությունն են առաջացնում։  Իսրայելի զինված ուժերի հետախուզական բաժինն իր վերջին ամենամյա հետախուզական գնահատման մեջ առաջին անգամ Թուրքիային՝ որպես սպառնալիք է ճանաչել։

Իսրայելի պաշտոնյաները հաճախ են բարձրացրել Հայկական ցեղասպանությունը ճանաչելու հնարավորության հարցը՝ որպես Իսրայելի դեմ թուրքական գործունեությանը պատասխան, որը ներառում է Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների շտաբ-բնակարանի տեղակայումը:

Տարիներ շարունակ Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից՝ վախենալով, որ նման ճանաչումը վնաս կհասցնի Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին։

Թուրքիան հետևում է Հայոց ցեղասպանության մասին բոլոր հրապարակումներին և այդ հարցը շատ կարևոր է համարում Թուրքիայի Ազգային անվտանգության համար: Թուրքերը չեն թուլացրել նաև Երուսաղեմում հայերին համոզելու իրենց փորձերը՝ դադարեցնել իրենց հիշատակի միջոցառումները։

Վերջին տարիներին թուրք զբոսաշրջիկների հոսքը Երուսաղեմի Հին քաղաք ավելացել է՝ զբոսաշրջային երթուղիներում մզկիթների ներառվելու և Երուսաղեմ ուղևորությունների ծախսերի մեջ թուրքական կառավարության մասնակցությունից հետո:

Թուրքական ոչ առևտրային կազմակերպությունները Երուսաղեմում աշխատում են ամեն օր ՝ օգնելով գլխավորապես «Մահմեդական եղբայրների» և Երուսաղեմի կրոնական գործունեությանը։

Իլյա Կախաբաջանը պատմել է, որ թուրք զբոսաշրջիկները Հին քաղաքում նույնպես վերջին շրջանում աշխատում են հայերի դեմ՝ խափանելով Հայոց ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները: Թաղամասի պատերին հայերին դատապարտող գրաֆիտիներ են տարածվել։

Թուրքական «Ժառանգություն» միությունը ընդլայնել է իր գործունեությունը քաղաքում կրթության, մշակույթի, անշարժ գույքի և սոցիալական ապահովության ոլորտներում:

Նմանապես, Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը նույնպես ակտիվորեն մասնակցում է Երուսաղեմի մի քանի նախագծերին: Տասնյակ մզկիթներ ու տներ վերանորոգվել են թուրքերի կողմից։