Բացահայտվել է Ջենիֆեր Լոպեսի երիտասարդության գաղտնիքը
Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն սպորտով զբաղվում է շաբաթը վեց անգամ եւ ճիշտ է սնվում: Հայտնիի երիտասարդության գաղտնիքը բացահայտել են The Sun-ում:
Լոպեսը նույն վարժությունները երբեք չի կատարում երկու օր անընդմեջ: Դրա փոխարեն նա միշտ փորձում է ֆիզիկական բռնվածության իր համար նոր տեսակներ՝ յոգայից մինչեւ բռնցքամարտ: «Ես 100 տոկոսով վստահ եմ, որ առանց սպորտի ես այսքան երջանիկ չէի լինի»,-մեկնաբանում է 50-ամյա դերասանուհին:
Լոս-Անջելեսում Լոպեսը մարզվում է հայտնի անհատական մարզիչ Թրեյսի Անդերսոնի հետ, որի հաճախորդներն են նաեւ դերասանուհի Գվինեթ Փելթրոուն եւ երգչուհի Մադոննան: Իսկ Նյու Յորքում աստղին մարզում է մեկ այլ հրահանգիչ՝ Դեւիդ Քիրշը: Նրա ծրագիրը ներառում է բարձր ինտենսիվությամբ շրջանաձեւ վարժանքները, քիքբոքսինգը, որովայնի մկանների վարժությունները, ինչպես նաեւ պոլ դենսը:
Դեմքի թարմությունը պահպանելու համար Ջենիֆեր Լոպեսն առաջին հերթին հետեւում է քնի տեւողությանը: «Ինձ հարկավոր է քնել օրական ինը-տասը ժամ, ինչն իդեալական կլիներ: Բայց դա միշտ չի հաջողվում, ուստի ես ջանում եմ քնել գոնե ութ ժամ»,-պատմել է երգչուհին եւ հավելել, որ ժամանակ առ ժամանակ զբաղվում է մեդիտացիայով: Քնելուց առաջ Լոպեսը դեմքը պատում է խոնավացնող քսուկով, ինչպես նաեւ պարբերաբար օգտագործում Է գլիկոլաթթու, որը «թարմություն եւ լրացուցիչ փայլ» է տալիս իր մաշկին:
Լոպեսը նշել է, որ օրվա ընթացքում, եւ հատկապես մարզումներից առաջ, շատ ջուր է խմում, խուսափում է կոֆեինից եւ ալկոհոլից, ինչպես նաեւ իր օրաբաժնից բացառել է ռաֆինացված մթերքները: Իր առավոտը նա սկսում է պրոտեինային կոկտեյլով: Նրա լանչը սովորաբար բաղկացած է սաղմոնից՝ բրոկոլիի եւ դդմիկի հետ, ճաշը՝ բրնձից, լոբազգիներից, հավից կամ մսից: Հայտնին ռեստորաններում նույնպես ջանում է ընտրել առողջ կերակուր:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT