Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ես չեմ ուզենա ասել, չնայած շատ կուզենայի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց դադարում է. Նիկոլ Փաշինյան

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման մասնակիցներից մեկը ներգաղթի ու արտագաղթի մասին հարց է ուղղել աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Դուք խոսեցիք Հայաստանում ընթացող փոփոխությունների մասին, իսկ արդյո՞ք դրանց արդյունքում ներգաղթն ավելացել է։ Հայտնի է, որ հայերը սփռված են աշխարհով մեկ, դուք ունեք մեծ սփյուռք, իսկ կա՞ն տվյալներ ներգաղթի մասին եւ որքան հայեր են այս ընթացքում արտագաղթել Հայաստանից», հարցրել է մասնակիցներից մեկը։

«Ներգաղթի մասին ասեմ, որ շատ կարեւոր լուրեր կան. 2018 թվականից ի վեր Եվրամիության տարածքում կարգավիճակ փնտրող Հայաստանի քաղաքացիների թիվը կրճատվել է կրկնակիից ավելի», ասել է ՀՀ վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ. մայիսից հետո ՀՀ քաղաքացիների թիվը, որոնք ԵՄ տարածքում փախստականի կարգավիճակ են փնտրում, կրճատվել է մոտ 60%-ով եւ ամեն տարի շարունակում է կրճատվել։

«Եվ մենք, 2018-ից ի վեր, Հայաստանի քաղաքացիների մուտքի եւ ելքի դրական դինամիկա ունենք։ Մասնավորապես, 2019 թվականը մենք ամփոփել ենք հետեւյալ արդյունքներով. ՀՀ 10 հազար քաղաքացի ավելի շատ է մուտք գործել, քան դուրս եկել։ Եվ այն պրոցեսները, որոնք 2018 թվականի մայիսից հետո տեղի են ունենում Հայաստանի անշարժ գույքի շուկայում եւս մեկ անգամ գալիս են դա ապացուցելու։ ՀՀ-ում անշարժ գույքի գներն այնքան են աճում, որ մարդիկ նույնիսկ սկսում են դժգոհել, որովհետեւ վարձակալության գներն էականորեն բարձրացել են, հիպոթեկային վարկերի ծավալը 2017 թվականի համեմատ աճի կրկնապատկման տեմպեր է ցույց տալիս։ Եվ այո, մենք հույս ունենք, որ այս գործընթացը կշարունակվի։ Ես չեմ ուզենա ասել, չնայած շատ կուզենայի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց դադարում է։ Դա ինձ համար ակնհայտ է, եւ թվերը դա են ցույց տալիս», ասել է Նիկոլ Փաշինյանը։