ԲՀԿ-ն միշտ էլ կսատարի ուղիղ ժողովդավարության իրականացման գաղափարին...
Xcho Movsesyan-ը գրում է
Օրեր առաջ Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ: Մի քանի օր անց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Այս դեպքում ապրիլի 5-ին հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։
Այս օրերին սահմանադրական փոփոխությունների հետ կապված եղան բուռն քննարկումներ և հնչեցին բազմաթիվ կարծիքներ՝ սկսած իշխանության, ընդդիմադիր խմբակցության անդամներից, վերլուծաբաններից, քաղաքագետներից մինչև ՀՀ քաղաքացի: Բնականաբար դիրքորոշումները, կարծիքները, մեկնաբանությունները տարբերվում էին միմյանցից. ԼՀԿ-ի անդամները հայտարարեցին, որ պատրաստ են դիմել ՍԴ-ին ՍԴ հարցով, որի համար «ընդամենը» անհրաժեշտ էր ևս 10 պատգամավորի ստորագրություն (իրականում տրամաբանությունից դուրս է): Այնուհետև ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն մի տեսակ կաշկանդված է իր որոշումներում: Սակայն, ինչպես տեսանք ԲՀԿ ղեկավարն իր խոսքում հստակ նշեց և հիմնավորեց խմբակցության դիրքորոշումը՝ ՍԴ-ին չդիմելու կապակցությամբ:
Այսօր կայացավ ԲՀԿ-ականների քաղխորհրդի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց չմասնակցել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին: Ընդդիմադիր կուսակցությունը միանշանակ կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովդավարության իրականացման գաղափարին, հետևաբար կարող ենք ասել, որ միշտ էլ ընդդիմադիր կողմը՝ ԲՀԿ-ն կանգնած է եղել և սատարել է ժողովրդին: Այս անգամ ևս խմբակցության անդամները հանդես եկան իրենց կառուցողական դիրքորոշումով:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ