Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։
Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ շատ ուրախ է այս հանդիպման առթիվ։ Նա նկատեց, որ հաճախակի են հանդիպում տարբեր միջազգային միջոցառումների, նիստերի ընթացքում։ «Հայաստանի ու Մոլդովայի հարաբերությունները քաղաքական բարձր մակարդակի վրա են, ինչը շատ ողջունելի է։ Նկատվում է ինտենսիվություն երկկողմ շփումներում, սակայն նույնը չենք կարող ասել տնտեսական մակարդակում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս հարթությունում զգալի անելիքներ կան, անհրաժեշտություն համարեց բիզնես ֆորումի, տարբեր միջոցառումների կազմակերպումը, որպեսզի գործարարները հնարավորություններ գտնեն տնտեսության ոլորտն աշխուժացնելու։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում պաշտոնական այցով մեկնել Մոլդովա։ Նա նշեց, որ մինչ այդ կհստակեցվի օրակարգն՝ այցն առավել արդյունավետ դարձնելու համար։
Տնտեսական երկկողմ ցուցանիշները չեն գոհացնում նաև Մոլդովայի նախագահին։ Կիսելով իր գործընկերոջ կարծիքը՝ նա նշեց, որ համատեղ ակտիվ պետք է աշխատել առևտրաշրջանառությունը, տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու համար։
«Պարոն վարչապետ, շատ ուրախ եմ այս հանդիպման կապակցությամբ։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ձեզ սպասում ենք Մոլդովայում։ Անհրաժեշտություն կա անցկացնել միջկառավարական նիստ, գործարար հանդիպումներ, որը կարծում եմ, խթան կլինի տնտեսական հարաբերություններին»,-ասաց Իգոր Դոդոնը։ Նա տեղեկացրեց, որ փետրվարի վերջին սպասվում է Մոլդովայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ