«Ոստիկաններն ինձ մերկ վիճակում խուզարկեցին». Թուրքիայում հայ իրավապաշտպան
Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրեն և անհարգալից գործողություններ արել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
«Նախ ինձ ձերբակալեցին ապօրինի կերպով։ Ապա մերկ վիճակում խուզարկեցին։ 3 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կանայք այսպես նվաստացվում են՝ մերկ վիճակում ենթարկվելով խուզարկության։ Այս կամայական մեթոդներին պետք է վերջ տրվի որքան հնարավոր է շուտ», – գրել է Նաթալի Ավազյանը։
Գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Իմ մարմինն ինձ է պատկանում։ Ինձ կարող է դիպչել միայն նա, ում ես թույլ կտամ։ Ինձ մերկ կարող է տեսնել միայն նա, ում ես թույլ կտամ»։
Հիշեցնենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանը ձերբակալվել էր փետրվարի 12-ին։ Այս մասին նա տեղեկացրել էր Twitter-ի միջոցով։
Անդրադառնալով ձերբակալման պատճառներին՝ Ավազյանը նշել էր․ «Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»:
Ոստիկանությունում ցուցմունք տալուց հետո Նաթալի Ավազյանը նույն օրը ազատ էր արձակվել։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան