Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

ԲՀԿ-ի դիրքորոշումը հստակ տարբերվում է մյուս ուժերի՝ հանրաքվեի պրոցեսին չմասնակցելու դիրքորոշումից

Գարիկ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սահմանադրական փոփոխությունների իրավական ասպեկտից խոցելիությունը բոլորին էլ հայտնի է, դրա մասին անգամ միջազգային հանրությունն է արձանագրել: Այս մասին սակայն հայտարարել էր նաև ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հենց այս նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ, անգամ առաջարկով էին հանդես եկել, քննարկումներ կազմակերպել և պրոցեսի օրենսդրական բացերն ու խախտված դրույթները վերանայելու և նոր ընթացակարգ մշակելու կապակցությամբ: Սակայն ԱԺ մեծամասնությունն անպատասխան թողեց այդ առաջարկը, ինչին էլ տրամաբանորեն հաջորդեց ԲՀԿ դիրքորոշումը, այն է չմասնակցել հակաիրավական պրոցեսի: Մեծ հաշվով սա հների և նորերիր պայքեր էր կարծես թե, որին ԲՀԿ-ն չցանկացավ մասնակցություն ունենալ, ինչը կրկին անգամ պետք է նշենք, որ խոհեմ էր, ԲՀԿ-ն այդտեղ չուներ շահագրգռվածություն: Մյուս կողմից բոլոր այն «աբիժնիկ» շրջնակաները, ովքեր ԲՀԿ-ի դիրքորոշումը փորձում են ասոցացնել հների (ՀՀԿ,ՀՅԴ և այլն) դիրքորոշման հետ՝ հանրաքվեին չմասնակցելու տեսանկյունից, շտապեմ հիասթափեցնել, ԲՀԿ դիրքորոշումն արմատապես տարբերվում է նրանց դիրքորոշումից, քանի որ կա դրա հիմնավոր բացատրությունները: Եթե որոշ ուժեր, զուտ ինքնանպատակ կամ անձնական ամբիցիաներից ելնելով էին չմասնակցության որոշում կայացրել, ապա ԲՀԿ-ականները հստակ հայտարարել էին, որ իրենց առաջարկը՝ իրավական բացերը կարգավորելու, անարձագանք թողնելուց հետո, այլ բան չի մնում քաղաքակն որոշման տեսանկյունից, քան չմասնակցել այդ թերի իրավական հիմք ունեցող պրոցեսին: Այսքանով վերջակետ է դրվում բոլոր այն շահարկումներին, որոնց միջոցով փորձ է արվում ԲՀԿ-ին ասոցացնել հների հետ, ուղղակի որոշ շրջանակներ քաղաքական խոսք ասելու անկարողությունից անցել են ակնհայտ սադրանքների և զրպարտանքների, ոչինչ դա ԲՀԿ-ի վրա չի կարող վատով անդրադառնալ, որովհետև իրենց հորինած սցենարին, իրենցից ու իրենց ֆեյքերից բացի, ովքեր հակաքարոզ են իրականացնում համացանցում, ուրիշ ոչ ոք չի հավատում: