Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես են մտադիր նվազեցնել դեղերի գները ՀայաստանումՀայաստանում կզարգացնենք մեծ պահանջարկ ունեցող ապրանքների, ինչպես նաև դեղերի արտադրությունը. Նարեկ ԿարապետյանԴեղերի շուկայում կա ազատականացման խնդիր․ Նարեկ ԿարապետյանԸստ Դատախազության պաշտոնական տեղեկության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Էդմոն ՄարուքյանՈչ միայն իջեցնելու ենք դեղերի գները, այլև գրանցման պրոցեսն ենք դյուրացնելու. Նարեկ ԿարապետյանԴե՞ղ, թե՞ հաց. մեր հայրենակիցները, ցավոք, հաճախ այս այլընտրանքի առաջ են կանգնում. Նարեկ ԿարապետյանԹոշակների բարձրացումը նախընտրական քայլ է և կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք․ Ավետիք ՉալաբյանՍահմանամերձ գյուղերի հիսունհինգ դպրոց կփակվի․ Մենուա ՍողոմոնյանՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերըԱյս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտություն. Արտակ ՍարգսյանՄենք չենք մտնելու պոպուլիզմի դաշտ․ Նաիրի ՍարգսյանՏեղ հասա՞վ, որ Իրանի ժողովրդին պետք է ցավակցել. Արշակ ԿարապետյանՀաճախորդների շնորհակալության օր Էջմիածին մասնաճյուղում․ IDBankԱռաջիկա երկու տարիներին իջեցնելու ենք դեղերի գները 30%-ով․ Հրայր ԿամենդատյանԱրցախի հարցը և արցախահայերի իրավունքները «ՀայաՔվեի» ուշադրության կենտրոնում են․ Ավետիք Քերոբյան.Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից. Մարիաննա Ղահրամանյան «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելեցին Ucom 250 օր զրպարտված և ապօրինի կալանավորվածԴուխ հավաքիր ու ցավակցիր հարևանիդ. երեխաներ են զոհվում, հասկացիր․ Արշակ ԿարապետյանOzon Հայաստան-ի շրջանառությունը 2025 թվականին աճել է գրեթե 1,5 անգամ

ՀՀ վարչապետն իրավունք չունի շփոթված կեցվածքով ներկայանալ միջազգային բաց քննարկմանը․ Արտակ Զաքարյան

Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատից հիասթափված եմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը։

«Արցախյան հարցում Փաշինյանից դրական առաջընթաց կամ լուծումներ երբևէ չեմ ակնկալել ու դրա մասին ասել եմ: Մունխենում տեղի ունեցած ցաքուցրիվ, սարկազմախառը խոսքուզրույցը, մեղմ ասած, կոտրեց հնարավոր հույսերը: Ակնհայտ է, որ Փաշինյանն Արցախի կարգավորման հարցում դժվարանում է նույնիսկ պաուզան պահել:

Ալիևը մեկ անգամ ևս նշեց, որ բանակցային գործընթացում hարցը տանում են դեպի փուլային լուծման: Այսինքն, որոշ տարածքների վերադարձ, փախստականների և տեղահանվածների վերաբնակեցում, հարաբերությունների նորմալացում, այնուհետ Ադրբեջանի կազմում, որպես ազգային փոքրամասնություն ուրախ, անհոգ կյանք և այլն: Փաշինյանը՝ Ալիևի այս դիտարկմանը լիարժեք պատասխան չտվեց՝ կցկտուր խոսելով Դուշանբեից, ուղիղ կապից (որի ընթացքում ծիծաղում էր Մամեդյարովը) Արցախի անվտանգությունից և կոնֆլիկտի պատմությունից:

Ի՞նչ իմաստ ուներ երկար բարակ խոսել ներկաների մոտ քմծիծաղ առաջացնող «միկրո, մինի հեղափոխություններից», սեփական անձի գովերգումից, ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը կատարված տեսնելու հարցում միակը լինելուց: Ի՞նչ է շահում դրանից Հայաստանը: Մի՞թե Փաշինյանն այդքան միամիտ է, որ կարծում է դրանով գովասանքի է արժանանալու, կամ հայկական կողմի համար բանակցային հարմար դիրքեր է ապահովելու:

Վարողի հարցին, թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը միջազգային հանրությունից, Փաշինյանը նշում է, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Դա հազար անգամ արվել է, առանց մեր ակնկալելու: Ինչո՞ւ չի նշում, որ Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է, որպեսզի վերջինս պայմաններ ստեղծի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա ճանաչման համար՝ բացատրելով դրա նշանակությունը: Փոխարենը Ալիևն է նշում, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ զորքերի դուրսբերման հարցում:

Երբ Ալիևը մեզ խորհուրդ է տալիս ինքնորոշվելու համար մեկ այլ տարածք գտնել, բացահայտ հասկացնելով, որ մերժում է բանակցային օրակարգի մեր ցանկացած շահ, ինչո՞ւ է Փաշինյանը նորից վերադառնում Տիգրան Մեծի ժամանակաշրջան` առաջ բերելով ներկաների ծիծաղը: Ո՞րն էր իմաստը անցյալին հղում անելու կամ պատմության հետ կռիվ տալու: Պատերազմ հաղթած և ուժի դիրքերում նստած պետության ներկայացուցիչն իրավունք չունի նման վախվորած, պաշտպանվողական ու շփոթված կեցվածքով ներկայանա միջազգային բաց քննարկմանը: Մի՞թե փակ հանդիպումներում էլ է այդպես: Ալիևյան պատից պետք չէ վախենալ, դա միևնույն է քանդվելու է:

Չգիտեմ, թե անվտանգության տեսանկյունից աշխարհին ի՞նչ տվեց Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատը, բայց մեր երկրի ռազմաքաղաքական անվտանգության տեսակյունից լուրջ հետևություններ պետք է անենք:

P.S. «Օկուպացված տարածքներ» տերմինը երկար ժամանակ ազերիները չէին կարողանում խցկել նույնիսկ հասարակական կազմակերպությունների փաստաթղթերում, իսկ հիմա ամենաբարձր մակարդակով կիրառում են, ու մեր կողմից պատասխան չկա»,-նշել է նա: