Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես են մտադիր նվազեցնել դեղերի գները ՀայաստանումՀայաստանում կզարգացնենք մեծ պահանջարկ ունեցող ապրանքների, ինչպես նաև դեղերի արտադրությունը. Նարեկ ԿարապետյանԴեղերի շուկայում կա ազատականացման խնդիր․ Նարեկ ԿարապետյանԸստ Դատախազության պաշտոնական տեղեկության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Էդմոն ՄարուքյանՈչ միայն իջեցնելու ենք դեղերի գները, այլև գրանցման պրոցեսն ենք դյուրացնելու. Նարեկ ԿարապետյանԴե՞ղ, թե՞ հաց. մեր հայրենակիցները, ցավոք, հաճախ այս այլընտրանքի առաջ են կանգնում. Նարեկ ԿարապետյանԹոշակների բարձրացումը նախընտրական քայլ է և կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք․ Ավետիք ՉալաբյանՍահմանամերձ գյուղերի հիսունհինգ դպրոց կփակվի․ Մենուա ՍողոմոնյանՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերըԱյս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտություն. Արտակ ՍարգսյանՄենք չենք մտնելու պոպուլիզմի դաշտ․ Նաիրի ՍարգսյանՏեղ հասա՞վ, որ Իրանի ժողովրդին պետք է ցավակցել. Արշակ ԿարապետյանՀաճախորդների շնորհակալության օր Էջմիածին մասնաճյուղում․ IDBankԱռաջիկա երկու տարիներին իջեցնելու ենք դեղերի գները 30%-ով․ Հրայր ԿամենդատյանԱրցախի հարցը և արցախահայերի իրավունքները «ՀայաՔվեի» ուշադրության կենտրոնում են․ Ավետիք Քերոբյան.Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից. Մարիաննա Ղահրամանյան «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելեցին Ucom 250 օր զրպարտված և ապօրինի կալանավորվածԴուխ հավաքիր ու ցավակցիր հարևանիդ. երեխաներ են զոհվում, հասկացիր․ Արշակ ԿարապետյանOzon Հայաստան-ի շրջանառությունը 2025 թվականին աճել է գրեթե 1,5 անգամ
Քաղաքականություն

Հայաստանում կզարգացնենք մեծ պահանջարկ ունեցող ապրանքների, ինչպես նաև դեղերի արտադրությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագրով նախատեսվում է 300 000 նոր աշխատատեղ ստեղծել երկրում։ Խթան կտրվի նաև տեղական արտադրության զարգացմանը։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեր երկրում ներմուծումը 4 միլիարդ դոլարով ավելի շատ է, քան արտահանումը, այսինքն՝ մենք մեր երկիր 4 միլիարդ դոլարով ավելի շատ ապրանք ենք բերում, քան արտահանում ենք։ Դա բերում է նրան, որ երկիրն աղքատանում է, իսկ այդ աղքատության հարցը լուծում են  պետական պարտքն ավելացնելով և Սփյուռքից ուղարկած փողերի հաշվին։ Մեր առաջարկը միշտ եղել է տեղական արտադրություններ հիմնելը՝ այն ապրանքների, որոնք մենք ներմուծում ենք»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծել է՝ հնարավոր է նաև դեղերի արտադրությունը զարգացնել.

«Տեղայնացումը կբերի նրան, որ Հայաստանում կստեղծվեն բոլոր մեծ պահանջարկ ունեցող ապրանքների արտադրություններ։ Նույնը՝ դեղերի հետ կապված։ Այն դեղերը, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանում, կարտադրվեն այստեղ. Հայաստանում կստեղծվի դրանց արտադրությունը»։

Սրա շնորհիվ, ինչպես նշել է Կարապետյանը, գներն էլ հնարավոր կլինի օպտիմալ կարգավորել։