Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես են մտադիր նվազեցնել դեղերի գները Հայաստանում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը կուսակցության ֆեյսբուքյան էջում ուղիղ միացումով ներկայացրել է իր քաղաքական ուժի տնտեսական տնտեսական ծրագրի երրորդ կետը՝ «20%-ով ավելի էժան դեղորայք մեր հայրենակիցների համար»։
Նա նշել է, որ հարցումների համաձայն Հայաստանի ամեն հինգերորդ բնակիչն աղքատ է, և երբ նա դեղի կարիք է ունենում, կանգնում է ընտրության առաջ․ գնել դեղ, թե՝ հաց։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում դեղերը մոտ երկու անգամ թանկ են քան Վրաստանում, Ռուսաստանում և անգամ եվրոպական երկրներում։ «Ուժեղ Հայաստանը» վերհանել է դրա պատճառները և նախանշել խնդրի լուծման ուղիները․
1․ Հայաստանում գրանցված է ընդամենը 3800 անվանում դեղ, երբ որ Վրաստանում այդ թիվը 8000 է։ Դա պայմանավորված է դեղերի գրանցման արհեստականորեն բարդացրած գործընթացով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իշխանության գալու պարագայում մտադիր է հեշտացնել դեղերի գրանցման գործընթացը։ Առաջարկվում է Եվրոպական միությունում և ԱՄՆ-ում գրանցված դեղերը ավտոմատ կերպով գրանցել Հայաստանում։ Գրանցված դեղերի քանակի ավելացումը կավելացնի մրցակցությունը և կբերի գների նվազման։ Դա կլուծի նաև դեղերի դեֆիցիտի խնդիրը հայկական շուկայում։
2․ Քանի որ Հայաստանը փոքր երկիր է, դեղ ներկրողները չեն կարողանում դեղերը գնել անմիջապես արտադրողներից, այլ ձեռք են բերում դրանք միջնորդ ընկերություններից, ավելի թանկ գներով։ Առաջարկվում է, որպեսզի կառավարությունը գին պայմանավորվի խոշոր արտադրողների հետ ամբողջ երկրի պահանջարկի համար, ինչը ևս կնվազեցնի դեղերի գները։
3․ Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ իրենց տնտեսական ծրագրի կարևոր կետերից մեկը տեղական արտադրության զարգացումն է, ներառյալ դեղերի արտադրությունը։ Դա, ըստ նրա, ևս կնվազեցնի դեղերի գները հայկական շուկայում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգողը նշել է, որ իրենք ծրագրում են շարունակել առողջության ապահովագրության ներդրումը Հայաստանում, լավարկելով այն։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է