Բրիտանուհին ջութակ է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ (տեսանյութ)
Բրիտանացի ջութակահարը նվագել է գլխուղեղի քաղցկեղի հեռացման վիրահատության ժամանակ: Այդ կերպ կինը ցույց է տվել բժիկներին, թե ուղեղի որ հատվածներին չի կարելի դիպչել: Այս մասին հայտնում է ITV-ն:
53-ամյա Դահմեր Թըրների մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել մի քանի տարի առաջ, սակայն միայն 2019 թվականի վերջին բժիշկները որոշեցին ռիսկի դիմել և հեռացնել այն:
Աղջիկը խնդրել է բժիշկներին վիրահատության ժամանակ ջութակ նվագել, իսկ նրանք էլ համաձայնվել են: Այդ կերպ բժիշկները հնարավորություն են ստացել հասկանալու, թե ուղեղի որ հատվածն է պատասխանատու նվագելու համար: Եթե բժիշկները դիպչեին այդ հատվածին, ապա բրիտանուհին կարող էր մեկընդմիշտ կորցնել նվագելու ունակությունները:
Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել և 2,5 շաբաթ անց Դահմերը կրկին սկսել է նվագել ջութակի վրա:
«Դա իմ կյանքն է, դա այն է ինչով ես զբաղվում եմ ազատ ժամանակ և այն ինձ շատ է դուր գալիս»,- նշել է կինը:




















ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան
Երևանի Շտապբուժօգնությունը ձեռք է բերել 2025 թվականի արտադրության 7 նոր «Mercedes-Benz» մակնիշի շտապ...
Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվել
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտու...
2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել...
Նարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը
Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադ...
Ինչու է ձգվում եկեղեցի և ՔՊ պարագլխի հակադրության հանգուցալուծումը. Հրայր Կամենդատյան
Երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկ...