Իմ տեսլականը եղել է արտահանմանը միտված տնտեսություն ունենալը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով հրապարակել է եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենանա արտահանմանը միտված տնտեսություն:
Այժմ, 2019 թվականի արդյունքներով.
1. Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Ի գիտություն. հանքարդյունաբերությունը այս թվի մեջ չի մտնում. խոսքը միայն մշակող արդյունաբերության մասին է:
2. Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Ընդ որում միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13.5%-ով
3. Զբոսաշրջությունը, որը նույնպես արտահանում է համարվում, քանի որ դրանից օգտվում են օտարերկրյա քաղաքացիները, աճել է 14.7 տոկոսով եւ որպես արդյունք, տնտեսության ամենաարագ աճող ճյուղը եղել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` 2018-ի համեմատ աճելով 27.2%-ով»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է