Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

Բոստոնցի հայուհին` ԱՄՆ հեղինակավոր գեղեցկության մրցույթում. նա հպարտանում է իր արմատներով

Առաջին անգամ «Միսս Բոստոն» հեղինակավոր մրցույթի տիտղոսակիրը հայուհի է։ Պատանի գեղեցկուհին այժմ ձգտում է նոր բարձունքներ նվաճել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա պատմել է առաջիկա ծրագրերի և պատմական հայրենիքի հետ կապի մասին։ Քրիստինա Այանյանն առաջին հայուհին է, որը փետրվարի 9-ին Բոստոնում կայացած ամենամյա գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց։ Աղջիկը նման միջոցառումների մասնակցելու մեծ փորձ ունի. 10 տարեկանում նա Miss Junior Competition մրցույթի հաղթող դարձավ։ Իսկ մի քանի տարի անց նրան ճանաչեցին Մասաչուսեթս նահանգի ամենագեղեցիկ աղջիկը։ Մի քանի անգամ հաղթողի բերկրանքը վայելած 22-ամյա Քրիստինան խոստովանում է` երբեք չի մոռանում այն պահը, երբ հնչեցրին «Միսս Բոստոն 2020» մրցույթի հաղթողի անունը։ «Այս տիտղոսի մասին մանկուց եմ երազել։ Շատ հուզված էի, միևնույն ժամանակ անչափ շնորհակալ, չէի կարողանում նույնիսկ խոսել։ Մինչ օրս տեսնում եմ դահլիճում նստած մայրիկիս, ընտանիքիս մյուս անդամների և ընկերներիս երջանիկ դեմքերը... Հպարտանում եմ, որ առաջին հայուհին եմ, որը հաղթեց այս մրցույթում»,– ասում է նա։ Աղջիկն առանձնահատուկ կարևորում է հայրենակիցների աջակցությունը։ Այժմ Քրիստինան ավելի մեծ մրցույթի է նախապատրաստվում` «Միսս Մասաչուսեթսին»։ Նա չի թաքցնում` երազում է ԱՄՆ հեղինակավոր գեղեցկության մրցույթում փորձել ուժերը։ Միայն գեղեցկուհի չէ Քրիստինան ավարտել է Բենթլիի համալսարանը և աշխատում է Nasdaq հայտնի ֆոնդային բորսայում` որպես ֆինանսիստ(կառույցը մասնագիտացած է բարձր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառքով): «Մի օր իմ ներդրումը կունենամ Հայաստանում բիզնեսի զարգացման հարցում», – ժպտալով նշում է նա։ Աղջիկը նաև լրագրությամբ է զբաղվում։ Նա հիմնականում  գրում է Armenian Weekly ամերիկյան պարբերականի համար։ Բացի այդ, դաշնամուր է նվագում, պարում, դահուկներով սահում և հայկական բաղադրատոմսեր ուսումնասիրում, դրանում նրան օգնում են մայրիկն ու տատը։ Ի դեպ, դաշնամուր նվագելը միայն հոբբի չէ. վերջերս նա հաղթել է International Piano and Strings Competition մրցույթում և այս տարվա ապրիլին արդեն երրորդ անգամ ելույթ կունենա Քարնեգի հոլի բեմում։ Իսկական հայուհի Քրիստինան ծնվել և մեծացել է ԱՄՆ–ում, բայց ազատ տիրապետում է մայրենիին և սերտ կապ պահում պատմական հայրենիքի հետ։ «Ընտանիքում մենք հայերեն ենք խոսել։ Մինչև 6 տարեկան դառնալս նույնիսկ անգլերեն չգիտեի։ Սուրբ Ստեփանոսի հայկական դպրոցն էի հաճախում և շատ երախտապարտ եմ ուսուցիչներիս, որոնք բոլոր սաների մոտ մայրենիի նկատմամբ սեր արթնացրին։ Դպրոցն ավարտելուց առաջ մեզ երկու շաբաթով Հայաստան շրջագայության ուղարկեցին»,– պատմում է Քրիստինան։ Նրա խոսքով` այդ շրջագայությունը, կարծես, մկրտության նման մի բան լիներ, որից հետո սաները սկսեցին իրենց «իսկական հայ» զգալ։ Աղջիկը բավական հաճախ է այցելում պատմական հայրենիք, որտեղ շատ ընկերներ ու բարեկամներ ունի։ Ասում է` Հայաստանում շատ սիրված վայրեր ունի` Տաթևը, Գեղարդը, Քարահունջը, Գառնին, Խնձորեսկը... Իսկ անցած տարի առաջին անգամ Արցախ է այցելել։ Հայկական խոհանոցից Քրիստինան նախընտրում է թաթար-բորակին և շատ է սիրում թարմ լավաշը։ Բոստոնցի գեղեցկուհին հպարտանում է իր արմատներով, հարուստ ժառանգությամբ ու հայ ժողովրդի պատմությամբ։ Անցած ամառ նա մասնակցել է Համահայկական խաղերին (1999 թվականից անցկացվող միջազգային մրցումներ, որոնց մասնակցում են հայ մարզիկներ ամբողջ աշխարհից) և խոստովանում է, որ դա իր կյանքի ամենահիշարժան ամառն էր։ «Մենք ուսումնասիրում էինք տեսարժան վայրերը, համտեսում հայկական խոհանոցի համեղագույն ուտեստները, պարում էինք, խաղերի ժամանակ երկրպագում մեր ընկերներին։ Հայերը, աշխարհի որ ծայրում էլ որ հանդիպեն, միանգամից լեզու են գտնում իրար հետ»,– ժպիտով ասում է գեղեցկուհին։ Նման դեպքերում Քրիստինան միշտ հիշում է ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի խոսքերը. «...Եթե նրանցից (հայերից – խմբ.) երկուսը հանդիպեն աշխարհում, անպայման նոր Հայաստան կստեղծեն»։ Քրիստինան անհամբեր սպասում է, թե երբ է հաջորդ անգամ պատմական հայրենիք այցելելու։  Նա Հայաստանն իր տունն է համարում, իսկ բոլոր հայերին` իր ընտանիքի անդամները։ Նյութի աղբյուրը` YN.am