Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան
Ժամանց

Կույսեր, այսօր ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց․ փետրվարի 27-ի աստղագուշակը

Խոյ: Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունն օգնում են խուսափել խնդիրներից, սակայն միշտ չէ, որ կկարողանաք դրսևորել այդ որակները: Այսօր ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերի մասին: Ուղևորությունները վատ չեն անցնի, սակայն դրական էմոցիաների այն չափաբաժինը, որի ակնկալիքը ունեիք, չեն պարգևի ձեզ: Աշխատեք չենթարկվել սադրանքների․ հակառակորդներից ոմանք կփորձեն օգտվել ձեր անկեղծությունից:

Ցուլ: Օրը դրական իմաստով առանձնահատուկ չես անվանի, թեև այն քիչ դրական պահեր չունի իր մեջ: Փորձեք հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ում վաղուց չեք տեսել: Երկար բաժանումից հետո դուք այսօր հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է նաև ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական մուտքեր: Չի բացառվում, որ երեկոյան ձեզ ուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է նոր ծրագրեր կազմել կամ ինչ-որ էական բան փոխել ձեր կյանքում: Օրվա ընթացքում կենսական ներուժը կպահպանվի:

Երկվորյակ: Այսօր չարժե լայնամասշտաբ ծրագրեր կազմել կամ ձեռնամուխ լինել երկարաժամկետ պլանների իրականացմանը: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անսպասելի խնդիրներ: Արդյունքում դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել։ Իսկ ահա մեծ ուշադրություն չպահանջող գործերի, ինչպես նաև ոչ մեծ առևտրի ու ներդրումների համար օրն առավել քան հարմար է: Էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:

Խեցգետին: Օրը տրամադրող է նպատակներին արագ հասնելու և առկա խնդիրները կարճ ժամանակում լուծելու համար: Այսօր ձեզ կհաջողվի դեն նետել խնդիրների այն բեռը, որ երկար ժամանակ է, ինչ կրում եք ձեր ուսերին: Կյանքը կերևա նոր գույներով: Ստեղծագործական ներուժը բարձր է, օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտակար բան անել նաև շրջապատի համար: Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք, ինչպես նաև կլինեն անսպասելի բացահայտումներ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ:

Առյուծ: Օրն անցնում է բավական հանգիստ՝ առանձնապես չզարմացնելով, չտխրեցնելով և չուրախացնելով ձեզ: Դուք հիմնականում առաջնորդվում եք նախապես մշակած ծրագրերով, և դա հաջողությունների է հանգեցնում: Իսկ ահա նոր հնարավորությունները հաճախ չեն նկատվում, այդ իսկ պատճառով չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիր կդառնա: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Այսօր դուք սովորականից ավելի թեթև եք վերաբերվում փողին, մտերիմներն էլ անվերջ կոչ են անում տնտեսել այն:

Կույս: Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց: Ցավոք, նրանցից շատերի մեջ այսօր ցուցադրական բարյացկամության քողի տակ թաքնված են նախանձն ու չարությունը: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ, այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել: Խոհեմ ծախսեք փողը, ցանկալի չեն չպլանավորած գնումները: Ընկերների հետ շփվելիս աշխատեք ավելորդ հարցեր չտալ․ շրջապատի գործերով ձեր հետաքրքրվածությունը կարող է սխալ ընկալվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբ դնել դժվար թե հաջողվի:

Շարունակությունը՝ այստեղ