Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

17 նշաններ, որոնց օգնությամբ դեռ խոսել չկարողացող երեխան ուզում է ինչ-որ բան ասել

Ինչպե՞ս երեխային հասկանալ առանց բառերի։ Մասնագետներն առանձնացնում են 3 հիմնական եղանակներ, որոնց օգնությամբ երեխան «խոսում է» մեծերի հետ։

Պահանջմունքների ճանաչում ըստ՝

Լացի

Երեխայի կյանքի առաջին 4 ամիսներին լացը երեխայի համար իր պահանջմունքներն արտահայտելու հիմնական եղանակն է։ Բայց ինչպե՞ս տարբերել սովի լացը ցավի կամ այլ լացերից։

Կանչող լաց՝

Երեխան երկար ժամանակ միայնակ է գտնվում, ուզում է, որ իրեն գրկեն։ Նա ճչում է 5-6 վայրկյան, ապա մոտ 20 վայրկյան դադար է վերցնում՝ ասես արդյունքի սպասելով։ Եթե ծնողը չի արձագանքում, ապա այս ցիկլը կրկնվում է մի քանի անգամ, քանի դեռ լացը չի դարձել չընդհատվող։

Սովի լաց՝

Կարող է սկսվել կանչող լացից, բայց եթե երեխային գրկել են, բայց չեն կերակրել, ապա լացը շարունակվում է, փոխվում հիստերիկ լացի, երեխան գլուխն է պտտում, կարող է չփչփացնող ձայներ արտաբերել։

Ցավային լաց՝

Այդպիսի լացը մոնոտոն կլինի, բարձր ու չդադարող։ Պարբերաբար ի հայտ են գալիս հիստերիկ պոռթկումներ, որոնք խոսում են այն մասին, որ ցավային զգացողությունները միայն ուժեղանում են։ Բայց եթե երեխան հիվանդանում է, ապա նրա լացը կարող է լինել մոնոտոն, բայց ցածր, քանի որ ուժ չունի բարձր ձայներ արտաբերելու։

Լաց՝ ֆիզիոլոգիական պրոցեսների դեպքում՝

Նույնիսկ ավելորդ օդի պարզ դուրս գալն օրգանիզմից, միզելը կամ դեֆեկացիան կարող են սկզբում երեխայի մոտ տհաճ զգացողություններ հարուցել։ Այդպիսի լացը հիշեցնում է թնկթնկոց։

Քնի լաց՝

Երբ երեխան շատ է ուզում քնել, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողանում քուն մտնել, լացը հիշեցնում է նեղացած, համաչափ թնկթնկոց և ուղեկցվում է հորանջելով։ Երեխան կարող է տրորել աչքերն ու ականջները։

Անհարմարության լաց՝

Այդպիսի լացը բավականին գրգռված ու ընդհատվող է, հաճախ ուղեկցվում է կծկումներով։ Երեխան կարող է պտտվել ու ճկվել։ Դա նշանակում է, որ պետք է ստուգել տակդիրը։ Հնարավոր է՝ անհարմար հագուստ է կրում, մրսում կամ շոգում է։

Բացի դրանից, նույնիսկ շատ փոքր երեխաները կարող են լաց լինել, երբ նրանք ուզում են փոխել իրենց միջավայրը, երբ հիասթափված են կամ ձանձրույթ են զգում։

Ավստրալացի մանկաբույժ Պրիսցիլլա Դանսթենը 20 տարուց ավելի զբաղվում է վաղ մանկական (3-4 ամսական) ձայներով։ Նրա փորձերին մասնակցել են տարբեր ազգությունների պատկանող հազարավոր երեխաներ։ Պրիսցիլլան համարում է, որ նախնական ռեֆլեկտորային ձայներն ինտերնացիոնալ են։

Իսկ ահա 4 ամիս անց երեխան ձայներ է արձակում՝ ցանկանալով շփվել, և դրանք քիչ առնչություն ունեն ֆիզիկական պահանջմունքների հետ։ Համարվում է, որ ժամանակին ճանաչելով այդ ձայները՝ կարելի է կանխել լացը։

Հիմնական ձայների «բառարանը»։

 «Նյա» («նե») – «ուտել եմ ուզում»

 «Է-է» («էի») – «հիմա հետ կտամ»

«Աու» («օու», «օի») – «հոգնել եմ, քնել եմ ուզում»

 «Հե» – «ինձ հարմար չէ»

 «Իէօ» («իէու») – փորիկը ցավում է, գազեր ունի։

Ըստ շարժումների՝

Մարմնի լեզուն շատ բան է ասում երեխայի ինքնազգացողության մասին։

Ճկում է մեջքը՝

Մինչև 2 ամսական երեխաների մոտ այդ շարժումը հաճախ հայտնվում է՝ ի պատասխան ցավի ու ծակոցների։ Եթե երեխան ուտելուց հետո է ճկվում, այդպես նա փորձում է ասել, որ կշտացել է։ Եթե դուք հաճախ այդպիսի շարժում նկատում եք այն բանից հետո, երբ երեխան կերել է, հնարավոր է, դա ռեֆլյուքսի նշան է։ 2 ամսականից մեծ երեխաների համար այդ շարժումը նշանակում է հոգնածություն և վատ տրամադրություն։

Ռիթմիկ պտտում է գլուխը՝

Ինքնահանգստացնող շարժում է։ Այդպես երեխան կարող է անել քնելուց առաջ կամ գտնվելով քիչ ծանոթ մարդկանց շրջապատում։

Բռնում է իր ականջներից՝

Մեծ մասամբ դա պարզապես «գիտակցման» շարժում է, երեխան հետազոտում է ինքն իրեն։ Երեխային պետք է ցույց տալ բժշկին միայն այն դեպքում, եթե այդպիսի շարժումն ուղեկցվում է լացով ու հաճախ է կրկնվում։

Սեղմում է բռունցքները՝

Սոված լինելու նշան է։ Ժամանակին այն տեսնելով՝ կարելի է կանխել սովի լացը։

Սեղմում է ոտքերը՝

Փորացավի, ծակոցների նշան է։ Երեխան բնազդաբար փորձում է թեթևացնել ցավը։

Կտրուկ թափահարում է թաթիկները՝

Այդպիսի շարժումը նշանակում է, որ երեխան վախեցել է։ Կտրուկ ձայնը, վառ լույսը, հանկարծակի արթնացումը կարող են երեխային վախեցնել։ Այդ դեպքում պետք է երեխային հանգստացնել։

Մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխայի հետ հնարավորինս հաճախ խոսել՝ բացատրելով ու նրան ցույց տալով շուրջն ամեն ինչ, նույնիսկ, եթե թվում է, թե նա դեռ ոչինչ չի հասկանում։ Դա նրան կօգնի ավելի արագ սկսել շփվել մտերիմների հետ իր անհատական ձայների ու ժեստերի օգնությամբ ու ավելի լավ զարգանալ։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը