Կատարյալ կնոջ ոսկե կանոնները, որը ցանկացած հասակի կին պետք է իմանա
Բոլոր կանայք ձգտում են համատեղել շքեղությունը, ինքնավստահությունը և էլեգանտությունը: Հետևյալ կանոնները կօգնեն բոլոր կանանց հասնել կատարելության: 1) Մոռացի՛ր քո թերությունների մասին: Հիշիր միայն արժանիքներդ:
2) Կարողացիր լսել: Հարգի՛ր ուրիշների կարծիքը և մի՛ փորձիր պարտադրել քոնը: 3) Մի՛ վախեցիր փոփոխությունից: Եղի՛ր բազմակողմանի: Զարգացի՛ր, շարժվի՛ր առաջ: 4) Մի՛ նմանակիր ուրիշներին: Գտիր քո ոճը: 5) Թարմացրու շնչառությունդ կոնֆետով: Բոլոր գովազդները հաստատում են, որ թարմ շնչառությունը օգնում է ավելի հեշտ ըմբռնել և դա ճիշտ է:)) 6) Հետևի'ր քայլվածքիդ: Թող քայլվածքդ կանացի լինի: Մի՛ նայիր ոտքերիդ տակ՝ միայն առաջ: Մի՛ շտապիր: 7) Շատ կարդա: Հետաքրքիր մարդկանց հետ ավելի շատ են ցանկանում շփվել: 8) Եղի՛ր նպատակասլաց: Դիր քո առջև նպատակ և շարջվիր դրան ընդառաջ: Լսի՛ր քո ներքին ձայնին: 9) Կարևորի մասին լռի՛ր: Առաջին հանդիպման ժամանակ հարկավոր չէ շատ պատմել քո մասին: Մնա առեղծվածային: 10) Մի՛ բարձրացրու ձայնդ: Զգացմունքներդ մշտապես պահիր բռումդ: 11) Քիչ խելքիդ զոռ տուր: Մարդիկ չեն սիրում, երբ ինչ-որ մեկը փորձում է փայլել իր խելքով՝ ցիտատներ մեջբերելով: Ամեն ինչ չափի մեջ: 12) Մի՛ հետևիր ամուսնուդ, հետևիր քեզ և ամուսինդ չի ցանկանա հեռանալ քեզնից: 13) Քիչ խոսիր քո մասին: Թող մարդիկ իրենք հետաքրքրվեն քեզնից: 14) Հաճախ ժպտա՛: Թող բոլորը տեսնեն, որ դու երջանիկ ես: 15) Քեզ շրջապատող մարդկանց հաճոյախոսություններ արա: 16) Եղի՛ր ավելի հասարակ: Ուղտից լու մի՛ սարքիր: 17) Գնահատիր ժամանակդ: Քիչ նստիր տանը: Շուրջբոլորդ այնքան հետաքրքիր բաներ կան: 18) Մշտապես մի՛ մտածիր, թե ինչպես ես դիտվում կողքից: Թուլացիր և վայելիր կյանքը: 19) Մի՛ նախանձիր: Երախտապարտ եղիր այն ամենի համար, ինչ ունես: Մեկ ուրիշը դա էլ չունի: . 20) Մի՛ նվաստացրու մարդկանց: Դու դրա իրավունքը չունես: 21) Մի՛ ստիր: Այն կազատի քեզ անհարմար իրավիճակներից: 22) Մի՛ կառչիր: Թող որ մարդիկ զանգ տան քեզ: 23) Եղիր սպորտային: 24) Եղիր պարտաճանաչ: Մի՛ ստիպիր քեզ սպասել: 25) Մի՛ փորձիր բոլորին հաճոյանալ: Դու գումար չես, որ բոլորին հաճելի լինի: 26) Հավատա հրաշքներին: Հրաշքները տեղի են ունենում նրանց հետ, ովքեր դրան հավատում են: 27) Ուղղակի եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս: Նյութի աղբյուրը` YN.am




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան