Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Տնտեսություն

Այս տարի էլ նախորդ տարվա նման օտարերկրացիներն ավելի շատ վաճառել են անշարժ գույք, քան գնել. Արա Գալոյան

Այս տարի էլ նախորդ տարվա նման օտարերկրացիներն ավելի շատ վաճառել են անշարժ գույք, քան գնել: Այս մասինիր հոդվածում գրել է Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

«Հրապարակվեց այս տարվա առաջին ամսվա սոցիալ-տնտեսական պատկերը ներկայացնող պաշտոնական տեղեկագիրը: Մեր տոների ու հիշատակի օրերի մասին օրենքով՝ հունվար ամիսը սովորական չես համարի: Այս տարի այն, կարծեմ, 17 աշխատանքային օր ուներ: Ավելի քիչ, քան փետրվարը: Բայց միևնույն է Տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է հայտարարված: Դա էական բան չէ, որովհետև համեմատված է 2019-ի հունվարի տվյալների հետ: Բնականաբար։ Իսկ մեր հունվարները աշխատանքային չես համարի: Բայց դա վիճակագրությանը չի խանգարում սոցիալ-տնտեսական առաջընթաց նկատել:

Անկեղծ ասած, այդ առաջընթացն իր բնույթով իներցիայի արդյունք է: Այս հունվարին էլ աճել են տնտեսության այն ոլորտները, որոնք նախկինում էլ էին աճում: Աճում էին՝ հաշվի չառնելով իշխանությունների բացասական կամ դրական վերաբերմունքն առ այդ ոլորտ:

Օրինակ նշվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 13.4 տոկոսով: Մեր արդյունաբերությունը դասակարգվում է չորս խոշոր ենթախմբերի: Ամենափոքրը ջրամատակարարում, կոյուղու թափոնների կառավարում-վերամշակումն է: Այս ոլորտում աճի փոխարեն անկում է` այս հունվարին այն 2019թ․ հունվարի 88.9 տոկոսի չափ է կազմել: Մյուս խումբը` էլեկտրաէներգիայի արտադրություն, գազի, գոլորշու մատակարարումն է: Աճն այստեղ կազմել է 109 տոկոս: Այն նկատելիորեն ցածր է արդյունաբերության ընդհանուր` 13.4 տոկոս ցուցանիշից: Միջին-ընդհանուրից ցածր է նաև մշակող արդյունաբերության աճի ցուցանիշը: Աճը նախորդ հունվարի համեմատ՝ 11 տոկոս: Իսկ այ հանքագործական արդյունաբերությունը, որի դեմ համարյա բոլոր իշխանավորներն են խոսում, աճել է 38.8 տոկոսով: Աճել ու ապահովել է ընդհանուր արդունաբերության աճ, որով բոլոր իշխանավորներն են հպարտանում: Հպարտանում են՝ չնկատելու տալով, որ մետաղական հանքերի արդյունահանումը աննախադեպ պատմական ցուցանիշ է արձանագրել՝ 39.9 տոկոս աճ: Այս թվի կողքին համեստ է նայվում ծառայությունների ոլորտի 13.4 տոկոսանոց աճը:

Ծառայությունների ոլորտի մանրամասն պատկեր չի ներկայացվում: Չնայած բոլոր փորձագետների համար էլ ակնհայտ է, որ այն ապահովվել է ոլորտի 21-22 տոկոսը կազմող շահումով խաղերի, վիճակախաղերի ու այլ մոլեխաղերի հաշվին: Բայց այս հունվարի առանձնահատկությունն այն է, որ ծառայությունների ոլորտում նվազում է արձանագրում կրթությունը: 2019-ի հունվարի համեմատ կրթության ոլորտի կրճատումը կազմել է 4.9 տոկոս: Բայց եկեք չնկատելու տանք այս փաստն ու շարունակենք դիտարկել սոցիալ-տնտեսական վիճակի մյուս ոլորտները: Օրինակ այն, որ 2019-ի 1 556 հանցագործության դիմաց այս տարվա հունվարին գրանցվել է 1 654-ը: 6 տոկոսանոց աճը դրակա՞ն երևույթ է, թե՞ բացասական, կարող են քրեագետները վերլուծել: Հատկապես, որ այս հաշվետվության մեջ ամփոփված են նաև 2019-ի իրավախախտումների շատ տվյալներ:

Իսկ հաշվետվություն-տեղեկագիրը ավարտվում է անշարժ գույքի վիճակագրությամբ: Այստեղ ևս հիմնականում նախկինում գրանցված գործընթացների իներցիոն «զարգացումներն» են: Անցած տարվանից մեր սոցիալ-տնտեսական վիճակի տեղեկագրերում հայտնվել է անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների մասնակցությամբ կատարված գործարքների վիճակագրություն: Այս տարի էլ նախորդ տարվա նման օտարերկրացիներն ավելի շատ վաճառել են անշարժ գույք, քան գնել: Հունվարի թվերը սրանք են` վաճառք` 219, գնում 126: Ընդ որում օտարերկրացիները վաճառել են 48 առանձնատուն, գնել՝ 20-ը: Վաճառել են 98 բնակարան, գնել` 64-ը: Արտադրության ոլորտում արտասահմանցիները երևի ոչինչ չեն ձեռնարկել: Որովհետև վաճառել են արտադրական նշանակության 1 օբյեկտ՝ փոխարենը ոչինչ չգնելով:

Ահա այսպիսին էին 2020-ի հունվարի սոցիալ-տնտեսական վիճակի տխուր և ուրախ թվերը: Թվեր, որ փաստում են սոցիալ-տնտեսական ոլորտի գործընթացների հարահոս բնույթը»,-ասվում է հոդվածում: