Հայաստանը Չեխիայի կարեւոր գործընկերն է. Դավիթ Տոնոյան
Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարեւոր գործընկերն է: Այս մասին Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը:
Նրա խոսքով, այցի շրջանակում հանդիպումներ կանցկացվեն վարչապետի եւ Ազգային ժողովի հետ, իսկ օրակարգի կարեւոր կետը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումն է:
«Չեխական արդյունաբերությունը կարող է շատ բան առաջարկել ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ ամբողջ Հայաստանի համար: Ամենաժամանակակից նմուշները: Մենք տրամադրված ենք խորացնել ռազմաքաղաքական համագործակցությունը», - նշեց նախարարը: Այս համագործակցության շրջանակում Չեխիան ռազմական բժիշկներին առաջարկում է վերապատրաստում անցնել եւ շարունակել համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում: Չեխիայի ռազմական ակադեմիայում արդեն վերապատրաստվել են Հայաստանի 300 զինծառայողներ:
Նախարարը ողջունեց հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններում: Այս կապակցությամբ նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` հաշվի առնելով, որ չեխական կազմը նույնպես ծառայում է այդ տարածաշրջաններում:
«Քննարկեցինք ղարաբաղյան հակամարտության հետ կապված զգայուն եւ բարդ իրավիճակը: Չեխիան միանշանակ նպաստում է հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասաց նախարարը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT