Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

Կույսեր, այսօր դուք սխալվելու հնարավորություն չունեք․ մարտի 11-ի աստղագուշակը

Խոյ։ Ձեր հանդեպ աստղերը բարեհաճ կլինեն սիրային հարցերում: Շտապեք սիրահարվել, արդեն ժամանակն է կյանքի այդ ոլորտը եւս կարգավորելու: Հիշեք՝ այս փուլում սկսված սիրային հարաբերություններում նախաձեռնությունը կպահպանեք ամեն պարագայում:

Ցուլ։ Օրը կարող է բավական լարված լինել: Սակայն գործերում հաջողությունը ձեզ կուղեկցի: Կիրակին հաջող կլինի տնային գործերով զբաղվողների համար: Երեկոյան կարող եք զբաղվել ինքներդ ձեզանով, պատրասվել գալիք աշխատանքային շաբաթին:

Երկվորյակ։ Օրը կանցնի հանգիստ, առանց որեւէ անակնկալի: Շատ գործեր, որ թողել եք այսօր իրականացնելու համար, բարեհաջող կերպով կավարտեք: Գերհագեցած օրը կցանկանաք ավարտել գինու կամ օղու շշի ընկերակցությամբ, սակայն հիշեք, որ նման կերպ լարվածությունից ոչ միայն չեք ազատվի, այլ նաեւ հավելյալ խնդիրներ կարող եք վաստակել:

Խեցգետին։ Կձանձրանաք օրվա միապաղաղությունից: Փորձեք ինչ-որ հետաքրքրություն գտնել` լավ ֆիլմ կամ հետաքրքիր գիրք կամ էլ այցելեք կինո ու թատրոն: Թեեւ մեծ է արկածների մեջ խրվելու գայթակղությունը, սակայն հիշեք, որ արկածախնդրությունն այսօր ֆինանսապես ձեզ նեղ վիճակի կարող է հանգեցնել:

Առյուծ։ Այսօր ձեր հետագա կյանքի համար շրջադարձային արժեք ունեցող հնարավորություն կստանաք: Շատ կարեւոր է, որ այն ձեռքից բաց չթողնեք եւ կարողանաք տեր կանգնել այն ամենին, ինչը ձերն է: Հնարավոր է նաեւ՝ փոքր նվերներ ստանաք ընկերներից, որոնք կուրախացնեն ձեզ:

Կույս։ Այսօր դուք պարզապես սխալվելու հնարավորություն չունեք: Ցանկացած արարք, խոսք կամ նույնիսկ միտք այսօր լավ ծանրութեթեւ արեք: Հիմա ժամանակն է, որ ձեր աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբաշխման մասին եւս խոսեք ղեկավարության հետ:

Կշեռք։ Ամեն բան չափազանց սրտին մոտ ընդունելն այսօրվա ամենամեծ սխալը կլինի, որը թույլ կտաք: Թեեւ տհաճ միջադեպեր կլինեն, սակայն օրվա վերջում ամեն բան կհարթվի: Փորձեք ինքներդ ձեզ համար հաճելի զբաղմունքներ գտնել: Ազատ ժամանակ կարող եք ֆիզիկական վարժություններով զբաղվել:

Կարիճ։ Օրը նոր գործեր սկսելու համար այնքան էլ հարմար օր չէ: Որեւէ մեկի հետ մի կիսվեք ձեր պլաններով ու անելիքներով: Խորհուրդ չի տրվում նաեւ մանրուքների հետեւից ընկնել: Ճիշտ կլինի ձեր կողմից պարզապես այսօր լինել քաղաքավարի եւ ոչ մի լուրջ խոսակցություն չունենալ որեւէ մեկի հետ:

Աղեղնավոր։ Այսօր դուք ինքներդ ձեր առաջ խնդիրներ կհարուցեք, ապա կսկսեք դրանք հաղթահարել: Հնարավոր է՝ ոչ խելամիտ քայլերի հետեւանքով շրջապատի մարդիկ ձեզ մեղադրեն թեթեւամտության մեջ: Հատկապես հարվածի տակ են այսօր անձնական հարաբերությունները: Զերծ մնացեք արկածների մեջ խրվելուց:

Այծեղջյուր։ Կարող եք բարդ կատարելի գործեր պլանավորել այսօրվա համար: Հաջող կանցնեն բանակցություններն ու գործնական հանդիպումները: Դուք կկարողանաք ձեզ ցուցադրել լավագույն հատկություններով: Օրը հաճելի անակնկալներ կմատուցի հատկապես սիրելի անձնավորության հետ հարաբերություններում:

Ջրհոս։ Չափազանց լավատեսորեն եք տրամադրված: Ճիշտ կլինի ավելի իրատեսական հայացքով նայել իրականությանը: Շատ հարցեր, որոնք թվում էր, թե պետք է ինքնաբերաբար կատարվեն, պարզապես ձախողվում են այսօր: Մի տխրեք, կյանքում այդպես էլ է լինում: Հիշեք՝ այն, ինչ չի սպանում, ուժեղացնում է:

Ձկներ։ Այսօր ձեզնից արագ կողմնորոշում եւ ակնթարթային արձագանքում կպահանջվի: Միանշանակ, հաջողության կհասնեն նրանք, ովքեր կունենան հենց այս երկու հատկանիշները: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Խուսափեք երկրորդական ծախսերից եւ գոնե առաջիկա տասն օրերի համար վերակազմակերպեք ձեր բյուջեն: