Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Ուհանում կորոնավիրուս տարածելու մեջ
Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը թվիթերյան իր էջում կարծիք է հայտնել, որ նոր տեսակի կորոնավիրուսը Չինաստանի Ուհան քաղաք կարող են բերած լինել ԱՄՆ-ի զինվորականները։ Այս մասին գրում է РИА-ն։
«Ե՞րբ է ԱՄՆ-ում հայտնվել «զրոյական» հիվանդը, քանի՞ մարդ է վարակված: Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ի զինվորականներն են բերել կորոնավիրուսի համաճարակը Ուհան: ԱՄՆ-ն պետք է մեզ ամեն ինչ բացատրի»- թվիթերյան իր էջում գրել է Լիցզյանն և գրառման հետ մեկտեղ տարածել է մարտի 11-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի հարցուպատասխանը։
Ռեդֆիլդն իր խոսքում հաստատել էր, որ որոշ ամերիկացիներ, ովքեր ենթադրաբար գրիպից են մահացել, իրականում մահացել են կորոնավիրուսից: Ըստ Ռեդֆիլդի՝ ոչ ոք նրանցից կորոնավիրուսի թեստ չէր վերցրել:
«Խնդրում ենք, ասեք մեզ, թե քա՞նիսն են կապված COVID-19-ի հետ»,- գրել է Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակը:
Ըստ այս վարկածի՝ վիրուսը Չինաստան է տարվել 2019 թվականին՝ ամերիկյան մարզիկների կողմից, որոնք մասնակցել են Ուհանում կայացած Համաշխարհային զինվորական խաղերին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան