Չինաստանի անսպասելի հայտարարությունը. աշխարհաքաղաքական սենսացիա
Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը թվիթերյան բլոգում գրառում է արել, որը առանց վարանելու հնարավոր է համարել ընդհուպ աշխարհաքաղաքական սենսացիա: Համենայնդեպս, Չինաստանի պաշտոնյան հայտարարել է, որ կորոնավիրուսը չինական Ուհան քաղաք կարող էին բերել ամերիկացի զինվորականները: Նա Միացյալ Նահանգներին կոչ է արել լինել թափանցիկ և ներկայացնել ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատկերը: «Ե՞րբ է ԱՄՆ-ում զրոյական պացիենտ հայտնվել: Քանի՞ մարդ է վարակվել: Ինչպե՞ս են կոչվում հիվանդանոցները: Հնարավոր է, ԱՄՆ-ի բանակն է համաճարակը բերել Ուհան: Թափանցիկ եղեք: Բացահայտեք ձեր տվյալները: ԱՄՆ-ը պետք է մեզ բացատրություն տա»,- գրել է չինացի պաշտոնյան:
Այն, որ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ արվում են, այսպես ասած, կոնսպիրոլոգիական դատողություններ, որ վարակը ունի արհեստական ծագում կամ քաղաքական մոտիվ, նորություն չէ, սակայն բացարձակապես այլ բան է, երբ գերտերության, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետության պաշտոնյան ուղղակի հայտարարում է ԱՄՆ-ի հանդեպ կասկածի մասին և հարցեր ուղղում Նահանգներին: Ինչ արձագանք կլինի ԱՄՆ-ից՝ կտեսնենք, սակայն հրապարակումն արդեն իսկ արտառոց է և անակնկալ:
Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի վարակը ծագեց Չինաստանի Ուհան քաղաքից, սակայն հետագայում այն տեղափոխվեց այլ երկրներ՝ ավելի ու ավելի տարածում ունենալով հատկապես Իրանում, Իտալիայում, Իրաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է համաշխարհային համաճարակ: Այդ ամենում շատ մասնագետներ տեսնում են որոշակի բլեֆ, համարում, որ ինքնին վարակը ամենևին այն սարսափը չունի, որքան փորձ է արվում ներկայացնել և մատուցել: Բայց սարսափը տարածվում է:
Մանրամասներն՝ այստեղ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան