Մեր կառավարությունը պահուստային ֆոնդից վիրուսի դեմ պայքարի համար գումար չի հատկացրել, Նորքի ինֆեկցիոնում էլ խայտառակ վիճակ է
Չինաստանը նոր հիվանդանոց կառուցեց ու մի քանի միլիարդ ծախսեց, Կանադան 2 մլրդ տրամադրեց կորոնավիրուսի դեմ պայքարին։ Իսկ որևէ մեկը գիտի՞, թե մեր կառավարությունը պահուստային ֆոնդից գումար հատկացրե՞լ է, թե՞ ոչ։ Չգիտի, որովհետև չի հատկացրել։
Ավելին՝ վերջին բրիֆինիգի ժամանակ Արսեն Թորոսյանն ասում էր, որ դիմակների նոր խմբաքանակը չկա, որովհետև գինը թանկ է եղել։ Այսինքն՝ պարգևավճարների համար փող կա, իսկ դիմակների համար չկա, որովհետև թանկ են։
Որևէ մեկը տեղյա՞կ է, թե Նորքի ինֆեկցիոնում ինչ վիճակ է։ Հիշեցնեմ, որ այստեղից որևէ կադր չկա։ Արսեն Թորոսյանի հրամանով հաստատությունը ինֆորմացիոն մեկուսացման մեջ է այն պարզ պատճառով, որ այնտեղ խայտառակ վիճակ է, և չեն թույլատրում նկարահանել, որ խայտառակ չլինեն։
Եվ ամենակարևորը՝ որքան հասկանում ենք, իշխանությունը խուճապը կառավարելու նպատակով որոշել է աստիճանաբար հայտնել վարակվածների քանակը։ Այսինքն՝ այս պահին իրենք ավելին գիտեն, քան մնացած բոլորը։ Բայց հենց ոչ թափանցիկությունն է բերում ասեկոսեների ու լեգենդների։ Ու փոխանակ ամեն ժամը մեկ լինեն բրիֆինգներ, ամբողջ ինֆորմացիան տրամադրեն հասարակությանը, Արսեն Թորոսյանը որոշել է դոզավորված այն մատուցել, իսկ իշխանության արբանյակներն էլ ուշադրությունը շեղում են ածանցյալ թեմաներով՝ դոլար-դրամ կուրս կամ բանկերի վարկերի հետաձգում։
Սա չափազանց վտանգավոր է և՛ հանրային տրամադրությունների համար, և՛ վիրուսի տարածումը կանխելու համար։ Կա՛մ պետք է փոխեն աշխատաոճը, կա՛մ պատասխանատվություն կկրեն համավարակի կառավարումը միտումնավոր ձախողելու համար։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան