Ե՞րբ կավարտվի COVID-19-ի համավարակը
COVID-19 կորոնավիրուսի գլոբալ համավարակը կարող է ավարտվել հունիսին, եթե երկրները նախաձեռնեն դրա դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել չինացի մասնագետները, հայտնում է The Straits Times-ը:
Չինացի մասնագետների խոսքով՝ Հուբեյ նահանգում հիվանդացության բարձրակետն արդեն անցել է, եւ նոր դեպքերի թիվը նկատելիորեն նվազել է խիստ միջոցառումների շնորհիվ, որոնք ընդունել են այս նահանգում, այդ թվում՝ մասշտաբային կարանտինի:
Քանի որ Չինաստանում կորոնավիրուսի տարածումը դանդաղել է, իշխանությունները մի փոքր թուլացրել են տարածումը զսպելու խիստ միջոցառումները, այդ թվում՝ ուղեւորությունների սահմանափակումները, ինչպես նաեւ որոշ ճյուղերի թույլ են տվել արտադրությունը վերսկսել:
Մյուս երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել ԱՀԿ հանձնարարականներին եւ հնարավոր բոլոր միջոցառումներն ընդունել ազգային մակարդակով: Դրանից բացի՝ կարծիք կա, որ հիվանդացությունը կարող է նվազել տաք ամիսների գալով:




















ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ
Մինչև Սամվել Կարապետյանը իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում, Փաշինյանն այլ «ներդրում...
Ծախսվել է ավելի քանի 20մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառո...
«Երազում եմ, որ ուղղակի իրար նկատմամբ մի քիչ ներողամիտ լինենք». Խորեն Լևոնյան
«Եկեղեցին մեր հոգևոր ամրոցն է, և մենք մեր ձևով պաշտպանելու ենք այն»․ Նարեկ Կարապետյան
ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է...
Ժիրայր Լիպարիտյանի ուրացումը, Ալիևի խոսնակները Հայաստանում. Էդմոն Մարուքյան
Պարզապես որոշել են քրեական վարույթ չնախաձեռնել ու... վերջ. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանը այսօր երեկոյան հանդես է գալու կարևոր ուղերձով. Իվետա Տոնոյան