Վրաստանում վիրուսից մահացած կինը հյուծված էր, 15 կգ էր կշռում․ Aliq.ge
StopCov.ge-ն այսօր հայտնեց Վրաստանում կորոնավիրուսի 1-ին զոհի մասին:
79-ամյա կնոջ օրգանիզմը հյուծված էր, տառապում էր կախեքսիայով (մարմնի ընդհանուր հյուծում, որ զուգակցվում է ծայրահեղ նիհարումով, սակավարյունությամբ և ուժերի անկումով):
Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Թբիլիսիի կլինիկա տեղափոխվելիս նա ընդամենը 15 կգ էր կշռում։ Սա ասել են նրան բուժող բժիշկները: Հիվանդի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբը՝ ծանր պաթոլոգիաներով, սուր շնչառական անբավարարությունը, սրտի հետ կապված մի շարք հիվանդությունները, սեպսիսը: Հոսպիտալացվել էր մարտի 31-ին:
Կինը Բոլնիսիի շրջանի գյուղերից էր: Հայտնի է, որ վարակվել էր Բոլնիսիում սգո արարողության մասնակցելու ընթացքում, շփում է ունեցել Ռուսաստանից ու Ադրբեջանից եկածների հետ:
Կնոջը կհուղարկավորեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված խորհրդատվության հիմքով կազմված հատուկ կարգով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան