Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

Խեցգետիններ, հնարավոր են որոշ խնդիրներ․ ապրիլի 7-ի աստղագուշակը

Խոյ։ Հարմար օր է հրապարակային հանդիպումների և աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Ձեզ կհաջողվի շրջապատի վրա դրական տպավորություն թողնել, ցուցադրել ձեր ուժեղ կողմերը և գրավել ազդեցիկ մարդկանց համակրանքը: Կարևոր է, որ հաջողություններից գլուխը չկորցնեք, կա ինքնատիրապետումը կորցնելու և հիմարություններ անելու վտանգ: Կենցաղային հարցերը ցանկալի է լուծել ընտանեկան խորհրդի հետ համաձայնեցնելով, պետք չէ ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա վերցնել: Ուշադիր եղեք ցանկացած տիպի փաստաթղթերի հետ: 

Ցուլ։ Ցանկալի է կարևոր գործեր չձեռնարկել, դրանց վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, սխալների ռիսկը շատ մեծ է: Փոխարենը դուք առանց դժվարության կարողանում եք նվաճել շրջապատի համակրանքը. օրը շատ հարմար է շփումների համար: Հնարավոր են հաջող գնումներ, չի բացառվում անսպասելի դրամական մուտք, թեև ոչ նշանակալի: Նույնիսկ եթե ձեր մտերիմները լիովին համաձայն չեն ձեզ հետ, կստացվի խուսափել կոնֆլիկտներից: Դուք կգնաք անհրաժեշտ զիջումների և կցուցաբերեք ճկունություն: Օրվա երկրորդ կեսը հարմար է ռոմանտիկ հանդիպումների և սիրելիի հետ շփման համար: 

Երկվորյակներ։ Շտապեք ավարտին հասցնել վերջին օրերին ձեռնարկած բոլոր գործերը: Հիմա բարենպաստ միտումների ազդեցությունը շատ ուժեղ է, բայց շուտով այն կնվազի, իսկ դա նշանակում է, որ ի հայտ կգան դժվարություններ: Կարգի բերեք փաստաթղթերը: Կարելի է կարևոր որոշումներ ընդունել, բայց միայն այն դեպքում, եթե սկսեք դրանք կյանքի կոչել հաջորդ շաբաթից ոչ շուտ: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից սա ամենաբարենպաստ օրը չէ: Ցանկալի չէ նոր ծանոթություններ հաստատել, քանի որ այսօր կարող եք մերձենալ այնպիսի մարդու հետ, ումից ոչ մի լավ բան սպասել պետք չէ:

Խեցգետին։ Հնարավոր են պրոֆեսիոնալ բնույթի խնդիրներ, մանր, սակայն ցավալի թյուրիմացություններ, որոնք ձեզ խանգարում են ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Չնայած որ կարողանում եք աշխատակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ, այնուամենայնիվ, դժվարություններ են ծագում ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ շփումներում, ինչի արդյունքում արդիական հարցերը մնում են անպատասխան: Բարենպաստ օր է կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցելու համար, կարելի է քննարկել գործնական հարցեր ոչ պաշտոնական միջավայրում: Այդտեղ է, որ դուք կարող եք լավագույնս ինքնադրսևորվել:

Առյուծ։ Այսօր շատ բան ունեք անելու, չի բացառվում, որ մինչև ուշ մնաք աշխատավայրում: Ղեկավարության հետ լեզու գտնելը լավ է ստացվում, շանս կա նաև ազդեցիկ մարդկանց մեջ հովանավորներ գտնելու: Չի բացառվում սիրախաղ աշխատավայրում, անգամ ծառայողական սիրավեպի սկիզբ: Դրական էմոցիաները երաշխավորված են: Բարձր է կենսական ներուժը, կարելի է չվախենալ ինքնազգացողության վատթարացումից: Ժամանակ գտեք ակտիվ հանգստի և սպորտով զբաղվելու համար:

Կույս։ Դուք մեծ հաճույք եք ստանում ոչ պաշտոնական շփումներից, այնպես որ, ավելի նպատակահարմար է օրն անցկացնել ընկերների հետ, հաճելի միջավայրում: Կարելի է հիանալի ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ, որոշ փորձարարություններ անել, դուրս գալ առօրեականի շրջանակներից: Աճում է ամեն տեսակի արտասովոր և օրիգինալ բաների նկատմամբ հետաքրքրությունը: Կարելի է ժամանակակից արվեստի ցուցահանդես այցելել կամ շրջել խանութներով:

Կշեռք։ Հնարավոր է` ստանաք այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելով էապես կբարելավեք ձեր ֆինանսական վիճակը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն փոխել աշխատանքը, և այդ որոշումն իրեն կարդարացնի: Կարևոր գործնական հանդիպման գնալիս ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից սա ամենաբարենպաստ օրը չէ: Ցանկալի չէ նոր ծանոթություններ հաստատել, քանի որ կարող եք մերձենալ այնպիսի մարդու հետ, ումից ոչ մի լավ բան սպասել պետք չէ:

Կարիճ։ Թեև այսօր կգործեք հետևողականորեն, սակայն դժվար կլինի կենտրոնանալը․ անվերջ ինչ-որ բան տեսադաշտից բաց եք թողնում, բազմաթիվ սկսած գործեր չեք հասցնում ավարտին: Նոր ծանոթների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի ստացվում: Էմոցիոնալ ֆոնն անբարենպաստ է: Այսօր ձեզ համար ամենակարևորը հարմարավետությունն է: Նման օրերին ամենից լավը կենցաղային հարցեր լուծելն է, կահույք գնելը կամ ինտերիերը թարմացնելը:

  

Աղեղնավոր։ Օրը բարենպաստ է լուրջ գործերի համար, սակայն ընթացիկ հարցերի լուծումը և սովորական մասնագիտական պարտավորությունների կատարումը ձեզ մոտ հիանալի են ստացվում: Չարժե հույս կապել կարևոր գործնական բանակցություններում լուրջ առաջընթացի հետ, սակայն կարելի է աշխատակիցների և դաշնակիցների հետ քննարկել ընդհանուր գործերը: Այսօր կարելի է տան համար մանրուքներ գնել․ դրանք ոչ միայն կզարդարեն տունը, այլև հաջողություն կբերեն: Երեկոյան արժե թատրոն կամ համերգասրահ այցելել:

Այծեղջյուր։ Այսօր դուք բավարար էներգիա ունեք աշխատանքն ավարտին հասցնելու, եզրակացությունների հանգելու և որոշակիության հասնելու համար: Դուք կանխազգում եք կարևոր փոփոխությունների գալուստը: Լավ կլինի օրվա առաջին կեսին լուծեք ֆինանսական բնույթի հարցերը, վճարեք պարտքերը, փակեք նախկին հաշիվները: Մի անտեսեք առաջարկները, որոնք ստացել եք ոչ վաղ անցյալում:

Ջրհոս։ Աշխատունակությունը բարձր մակարդակի վրա է։ Եթե անհրաժեշտ է ավարտին հասցնել սկսած գործերը, օգտագործեք օրվա էներգիան: Օրը պահանջում է գերուշադրություն ու լավ ռեակցիա բոլոր փոփոխությունների նկատմամբ, որոնք ապահովեն ձեզ համար ազդակներ աշխատանքային նոր ռիթմի համար: Ձեզ անհրաժեշտ են ճշմարիտ գործընկերներ, հարմարավետ աշխատանքային միջավայր հաջողություն գրանցելու համար: Դուք եզակի հնարավորություն ունեք ազդելու ընթացիկ իրողությունների վրա:

Ձկներ։ Մի շտապեք նոր գաղափարների գերին դառնալ: Սա ավելի շուտ վերաիմաստավորման, ինչպես նաև հին գործերն ավարտին հասցնելու ժամանակահատված է: Աշխատանքի մեջ լավագույն դիրքորոշումը կլինի ինքնուրույնության ցուցաբերումը: Ձևավորվում են նյութական հեռանկարներ, սակայն ամեն ինչ պահանջում է համբերություն ու հարաբերություններ հաստատելու ունակություն: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պետք է ձեզ պահեք յուրաքանչյուր իրավիճակում: