Պետդեպում պատմել են, թե ինչ է նվիրում Դոնալդ Թրամփը համաշխարհային առաջնորդներին
«Միլիոն դոլարանոց փոքրիկը» ֆիլմից բռնցքամարտի ձեռնոցները ռեժիսոր ՔԼինտ Իստվուդի ստորագրությամբ, թեյի սպասք, արծաթե զարդ. նման նվերներ է համաշխարհային առաջնորդներին տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է AP-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցին:
Ավելին քան 2600 դոլար արժողությամբ թեյի սպասքը ցուցակում ամենաթանկերից է: Այն Թրամփը նվիրել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինին: Իսկ բռնցքամարտի ձեռնոցները՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին: Արժեքը գնահատվում է մոտ 1800 դոլար:
Արծաթե բրոշ նա նվիրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին: Զարդի արժեքը գերազանցում է 3500 դոլարը:
Բացի այդ, նվերների թվում են կրիկետի խաղաձող, որը Թրամփը նվիրել է Պակիստանի վարչապետ Իմրան Հանին, ֆուտբոլիստ Զոլտան Շտիբերի ստորագրությամբ D.C. United ֆուտբոլային ակումբի շապիկ, որը նվիրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:
Փետրվարին Պետդեպը հրապարակել էր նվերների ցուցակը, որը Թրամփը ստացել էր համաշխարհային առաջնորդներից 2018 թվականին: ԱՄենաթանկ նվերը նա ստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից՝ Louis Vuitton-ից մականների համար պայուսակ, որի արժեքը գերազանցում է 8000 դոլարը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան