Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ ԱրզումանյանՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»
Հասարակություն

Տնտեսական բլոկի պետական աջակցությունը համարժեք չէ օբյեկտիվ իրավիճակին․ ՀՅԴ

Տնտեսական ոլորտին միտված պետական աջակցության ծրագրերը չեն կարող բավարար և արդյունավետ լինել, քանի որ դրանք համարժեք չեն օբյեկտիվ իրավիճակին և տնտեսավարողների համար առկա իրական մարտահրավերներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

«Մասնավորապես, կորոնովիրուսով պայմանավորված՝ էապես կրճատվել, իսկ տնտեսության հիմնական մի շարք ճյուղերում ընդհանրապես զրոյացել են եկամուտները:

Զուգահեռաբար, տնտեսական գործունեությունը չդադարեցնելու և լուծարման չգնալու պարագայում՝ տնտեսավարողները պետք է կատարեն էական ծախսեր, որոնք եկամտաստեղծ չեն՝ աշխատողներին հարկադիր պարապուրդի համար վճարում և դրանից բխող եկամտահարկ, սեփական գույքի պահպանման ծախսեր, վարձակալական վճարներ, վարկային ընթացիկ պարտավորությունների կատարման վճարներ, կոմունալ ծառայությունների վճարներ և այլն: Հետևաբար՝ կայուն եկամուտների ամբողջական կամ մասնակի կորստի և պահպանվող ծախսերի այս իրավիճակում տնտեսավարողներն ունեն լրացուցիչ միջոցներ ներգրավելու առարկայական անհրաժեշտություն:

Իրավիճակն առավել բարդանում է՝ նկատի ունենալով իրավիճակի անորոշությունը և դրանից բխող տնտեսական բարձր ռիսկերը: Նման պայմաններում տնտեսավարողներն ունեն ընտրություն կատարելու  երկու հիմնական այլընտրանքներ՝

1. տնտեսական գործունեության դադարեցում՝ եկամուտներ և հետևաբար նաև՝ շահույթ չապահովող վերը նշված ծախսերը չկատարելու և հետագա կայուն կորուստներից խուսափելու նպատակով,

2. շարունակել այդ ծախսերի կատարումը, որոնք ունեն նաև սոցիալական կարևոր նշանակություն, եթե պետությունը ուղղակի մասնակցությամբ դրանց մի մասը վերցնի իր վրա՝ պետական մասնակի սուբսիդավորմամբ, ժամանակավորապես զիջի հարկերը և պարտադիր այլ վճարները:

Այս օբյեկտիվ իրավիճակը անտեսելով՝ կառավարությունը տնտեսավարողներին առաջարկում է որոշակի արտոնյալ պայմաններով վարկ: Տնտեսական աջակցության ծրագրերը առավելապես բխում են պետության այսրոպեական շահից, այլ ոչ թե պետություն-մասնավոր գործընկերության և փոխշահավետության սկզբունքից:

Պարզ ասած՝ պետությունը առավելագույնս փորձում է իրեն զերծ պահել իրական մասնակցությունից և առկա կորուստները համաչափ կիսելու պոզիտիվ պարտավորությունից: Ավելի պարզ՝ պարտքով փող են առաջարկում գործատուին, որ կատարի իր համար եկամուտներ չապահովող ծախսեր, այդ թվում՝ վճարի հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ և հարկեր:

Իհարկե, նման արտոնյալ վարկավորման ծրագրերը տեղին կլինեն, երբ անցում կկատարենք բնականոն կյանքի՝ վերացված կլինեն այս համաճարակով պայմանավորված տնտեսական և հանրային կյանքի այլ սահմանափակումները: Միայն այդ դեպքում հնարավոր կդառնա՝ փոխատվական արտոնյալ միջոցները ծառայեցնել տնտեսական կայունացմանն ու զարգացմանը, տնտեսական արդեն կրած կրուստների վերականգնմանը:

Հիմա դեռ պարզ չի, երբ ենք հասնելու այդ փուլին, իսկ այս փուլում արդեն նշեցի՝ մարտահրավերներն ու ընթացիկ հիմնախնդիրները բոլորովին այլ են: Դրանք պահանջում են պետական աջակցության համարժեք նպատակներ, սկզբունքներ և ըստ այդմ՝ մշակված ու իրականացվող պետական ծրագրեր:

Հակառակ պարագայում՝ անխուսափելի կլինեն տնտեսության հիմնական ոլորտներում գործունեության համատարած դադարեցումները, լուծարումները, հետևաբար նաև՝ աշխատավարձերի ու հաստիքների կրճատումները, աշխատողների զանգվածային ազատումները:

Եվ պարզ չի, թե այդպիսի բացասական սցենարով կանխորոշված ելքի պարագայում՝ այսօր անհրաժեշտ, սական «խնայվող» պետական աջակցության գումարներից որքա՞ն անգամ ավել պետական միջոցներ հետո կծախսվեն սոցիալական աջակցության վրա՝ աղքատության նպաստներ, սոցիալական օգնություններ և այլն: Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ գործող կառավարությունը ճիշտ հակառակ նպատակադրումն է արտացոլել իր հնգամյա ծրագրում՝«նպաստից դեպքի արժանապատիվ աշխատանք»:

Հատկանշական է նաև, որ պահպանվում են տնտեսական աննախադեպ սահմանապակումները, բարձր անորոշությունն ու ռիսկերը, ինչպես նաև այս խնդիրների գլոբալ բնույթը: Կարևոր ազդեցության գործոն է նաև պանդեմիայի պահպանման հետագա տևողությունը: Դրանք վերաբերելի են աշխարհի ողջ տնտեսությանը:

Կորոնովիրուսի տնտեսական հետևանքները ուղղակիորեն և անուղղակիորեն վերաբերում են նաև մեր երկրի ողջ տնտեսությանը: Ի սկզբանե ակնհայտ էր՝ տնտեսական համակարգը նվազագույն կորուստներով այս իրավիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է պետական համարժեք և չուշացած աջակցություն՝ առաջնային ուղղված կանխարգելմանը, այլ ոչ թե հետևանքների վերացմանը:

Ամփոփելով, բազմագործոն անորոշություններով պայմանավորված հավաքական ռիսկերի ընթացիկ այս իրավիճակում, նույնիսկ կարճաժամկետ հատվածում տնտեսական աճի կանխատեսումները, որոնք, անհարկի առաջ ընկնելով, կատարում են պետական տարբեր մարմիններ, առավելապես կարելի է համարել բարի ցանկություն»,- ասված է հաղորդագրությունում։