Ի՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը
Արտաքին հետախուզության ծառայությունը տարօրինակ մի հայտարարություն է տարածել, իբր «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։ «Հետախուզական տեղեկություններ են ստացվում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»,- ասվում է հայտարարությունում։
Փաշինյանի օրոք ստեղծված և գլխավորապես, բրիտանական ազդեցության տակ գտնվող այս կառույցը, որը գործող իշխանությունը փորձում է դարձնել ԱԱԾ հակակշիռը, պարբերաբար նման խորհրդավոր տեքստեր է երկնում՝ փորձելով ծխածածկույթ ապահովել փաշինյանական թիմի սպասվելիք ապօրինությունների համար։ Այս հայտարարությունն էլ շարունակությունն է իշխանական քարոզչամեքենայի այն թեզի, թե իբր հազարավոր հայեր ՌԴ-ից ընտրություններից առաջ գալու են Հայաստան և իրենց քվեն տալու են ընդդիմությանը։
Փաշինյանը ոչ միայն վախեցած է ՀՀ քաղաքացիների ակտիվ մասնակցությունից, այլև նման հայտարարություններով փորձում է տպավորություն փոխել, իսկ ընդդիմության առաջիկայում մեղադրել այլ երկրների ծառայելու մեջ։ Դա իհարկե հարկավոր է գործող իշխանությանը՝ ընտրություններից առաջ «մոլդովական սցենար» գործարկելու, որոշ ազդեցիկ ուժերի մասնակցությունը քվեարկության արգելելու համար։ Այս հայտարարությունը կարելի կլիներ հերթական անհեթեթությունը որակել, եթե այն լուրջ վտանգներ չպարունակեր։
Արփի Հունանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի