Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Աշխարհ

Թուրքական թերթը բացահայտել է թուրք պաշտոնյայի սուտը՝ կապված չինական արկղերի վրա Արարատի մասին գրության հետ

Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։

 

Իսկ գրությունը հետևյալն էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։

Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել էր, որ իրենք պարզաբանում ստանալու նպատակով դիմել են Անկարայում Չինաստանի դեսպան ԴԵնգ Լիին և Չինաստանի արտգործնախարարությանը։

Ավելի ուշ Աքսոյը հետևյալ հայտարարությունն էր արել.  «Չինաստանի դեսպանը մեզ տեղեկացրեց, որ Հայաստան ուղարկված օգնությունը հավաքվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և Երևան է ուղարկվել մի մասնավոր կազմակերպության միջոցով։ Այդ ՏԻՄ ղեկավարության կողմից արկղերի վրա միայն չինարեն գրություններ են եղել, որնցում Արարատ լեռան մասին հիշատակում չի եղել։ Մեզ հաղորդվել է, որ Արարատի վերաբերյալ անգլերեն լեզվով արված գրություններն ավելացվել են ավելի ուշ»։

Ինչպես փոխանցում է ermenihaber.am-ը, սակայն թուրքական «Takvim» թերթի կայքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Չինաստանից ստացված արկղերի վրա հենց ինքնաթիռից իջեցնելու պահին առկա են վերոնշյալ մակագրությունները։ «Հետևաբար, – փաստում է թուրքական թերթը, – Արարատ լեռան վերաբերյալ գրությունը հետո չի ավելացվել, ինչպես պնդում է Չինաստանի դեսպանը, այլ եղել է նախապես՝ դեռ մինչև Չինաստանից ուղարկվելը»։

Հավելենք, որ չինական «Global Times» պարբերականը ևս հաստատել է, որ Արարատի մասին գրությունը ի սկզբանե եղել է արկղերի վրա, ոչ թե հետագայում է ավելացվել։

Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։