ԱՄՆ֊ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Քանյե Ուեսթը կքվեարկի Դոնալդ Թրամփի օգտին․ Daily Mail
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկելու է գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտին։ 42-ամյա ռեփերը այս մասին հայտնել է GQ ամսագրի մայիսյան համարում՝ հայտարարելով. «Մենք բոլորս գիտենք, թե ում օգտին եմ ես քվեարկելու․․․Ես չեմ պատրաստվում լսել, թե ինչ են ասում ի մասին իմ շրջապատի մարդիկ, իսկ նրանք ասում են, որ այս հայտարարության պատճառով ես կարող եմ հետագայում ձախողել իմ կարիերան։ Հիմա ավելի լավ է, քան այն ժամանակ, երբ Օբաման էր պաշտոնավարում: Այն ժամանակ դպրոցում չէին սովորեցնում, թե ինչպես հոգաս ինքդ քո մասին։ Նրանք սովորեցնում էին, թե ինչպես դառնաս ինչ-որ մեկի սեփականությունը», - ասել է ռեփերը: Ուեսթը և նրա կինը ՝ Քիմ Քարդաշյանը, ունեն չորս շքեղ կալվածքներ, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում: Զույգի հիմնական տունը` 19 միլիոն դոլար արժողությամբ, գտնվում է Քալաբասա քաղաքում գտնվող Հիդդեն Հիլլզում: Հայտնի է, որ զույգը ևս 20 միլիոն դոլար է ծախսել կալվածքի ընդարձակման և նորոգման համար: Նրանք ունեն նաև Վայոմինգում երկու առանձնատուն և Մայամիում շքեղ ամառանոց:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան