Փարիզում COVID-19 ունեցող հիվանդները կտեղավորվեն հյուրանոցներում․ Journal du dimanche
Փարիզում կորոնավիրուսով հիվանդները, ովքեր հնարավորություն չունեն տանը մնալով՝ չվարակել իրենց ընտանիքների անդամներին, շուտով կտեղավորվեն Փարիզի հյուրանոցներում, ասել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Էն Հիդալգոն: «Փարիզը և քաղաքի հիվանդանոցի ղեկավարությունը (AP-HP) առաջիկա օրերին կսկսեն Covisan գործողությունը: «Accor» խումբը մեզ Փարիզում հյուրանոցներ է տրամադրելու այնպես, ինչպես Բարսելոնայում: Գաղափարն այն է, որ մարդիկ, ովքեր ունեն դրական COVID-19֊ի թեստ, կարող են տեղափոխվել հյուրանոց երկու շաբաթ ժամկետով, այսինքն` կարանտինի ժամանակահատվածի համար», - ասել է Հիդալգոն «Journal du dimanche»,-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ քաղաքային իշխանությունները այս հարցի շուրջ աշխատում են փարիզյան երկու խոշոր հիվանդանոցների՝ Բիչատի և Սալպտետրիերի, ինչպես նաև Փարիզի Սեն-Դենիսի արվարձանում գտնվող Ավիեննեի հիվանդանոցի հետ:«Այս գործընթացին կմիանան նաև այլ հիվանդանոցներ և տարածքներ: Այս նախագիծը պետք է օգնի կանխել վիրուսի տարածումը», - ասել է Փարիզի քաղաքապետը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ Ֆրանսիայում ավելի քան 19 հազար մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ: Երկրում հիվանդության հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 111 հազարը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան