Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Աշխարհ

Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, երբ դրանից շահ ունենա․ թուրքագետ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ողջ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: 1915թ-ին տեղի ունեցած ոճիրը սպիացել, բայց չի մոռացվել: Հայաստանի Հանրապետության՝ Ցեղասպանությունը միջազգային ճանաչման հասցնելու ջանքերին զուգահեռ, Թուրքիան էլ իր հերթին ամեն կերպ փորձում է մոռացության մատնել և խեղաթյուրել պատմությունը: ԼՈՒՐԵՐ.com-ը  երկու երկրների վարած քաղաքականության մասին զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:  «Եղեռնի հարյուրամյակն այն գագաթնակետն էր, որին աշխարհի բոլոր մասերում, իսկապես, պատրաստվել էին: Գիտության, մշակույթի, քաղաքականության, արվեստի ամենատարբեր բնագավառներում հայերն աշխարհին ստիպեցին խոսել հայերի մասին, ծանոթանալ հայերի պատմությանը, երգել հայերեն ու ճանաչել մեր ազգի ողբերգության մեղավորներին: Թուրքիան էլ իր հերթին, մանրակրկտորեն պատրաստվել էր հարյուրամյակին: Պատահական չէր, որ հենց այդ օրը նրանք որոշեցին Չանաքալեի ճակատամարտին նվիրված հարյուրամյակն անցկացնել՝ այն էլ առանց ժողովրդի»,-ասում է թուրքագետը և ցավով նշում,  որ հարյուրամյակից հետո միշտ փոքր-ինչ փոխվում են և՛ գործողությունները, և՛ տրամադրվածությունը՝ պատմական փաստի վերաբերյալ: «Բարձրաձայնման առումով պասիվություն կա, բայց, միևնույնն է, մեր պայքարն ավարտվել չի կարող, ինչ էլ լինի: Թուրքական կողմը ևս քչացրել էր գործողությունները, որոնք միշտ տարվել են ընդդեմ Ցեղասպանության ճանաչման: Թուրքիան կրկին ակտիվացավ, երբ ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Անմիջապես սրանից հետո թուրքական «դիվերսիան» վերսկսեց իր կոնկրետ պլանով առաջնորդվել, և ամենատարբեր ատյաններում, ամենատարբեր միջոցներով հերքել պատմությունը»: Իսպիրյանն, անդրադառնալով Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, նշեց, որ չնայած ճանաչման հարցում ունեցած մեր հաջողություններին, բազմաթիվ պետություններ սեփական շահով են առաջնորդվում, քանի որ Թուրքիան կարևոր խաղացող է տարբեր ոլորտներում, նրան հակադրվելը խնդիրներ է առաջացնում:  Յուրաքանչյուր երկիր, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, արժանացել է սպառնալիքի, հաճախ նաև հետ են կանչվել դեսպանները: «Ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան հայերի դեմ արտաքին քարոզչությունն իրականացնում է ոչ բացահայտ և ավելի պրոֆեսիոնալ մակարդակում, իսկ ներքին քարոզչությունն, իհարկե, ակնհայտ է՝ դարն ի վեր կեղծված պատմությամբ, թշնամանքով ու ատելությամբ են լցված բոլոր պատմական գրքերն ու դասագրքերը, «հայ»-ը վիրավորանք է, հայ սիրելը՝ դավաճանություն»: Տարածաշրջանում և աշխարհում իրավիճակի չափազանց արագ ու անսպասելի  զարգացումներին հղում անելով՝ թուրքագետը վստահեցնում է, որ Թուրքիան վաղ թե ուշ կանգնելու է երկընտրանքի առաջ՝ ընդունել ցեղասպանությունը, թե՝ ոչ: «Թուրքիան կճանաչի իր գործած ոճիրը, երբ դրանից օգուտ ու շահ ունենա: Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը, եթե ընդունելու դեպքում ավելի քիչ կորուստ ունենա, քան չընդունելու»,- հավելեց Անդրանիկ Իսպիրյանը: