Ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ․ Թուրքիայի քրդական կուսակցություն
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել։
«Թուրքիան արդեն 105 տարի է՝ չի առերեսվել Հայոց ցեղասպանության հետ։ Ավելին, ցեղասպանության գլխավոր մեղավորների անունները տվել է հասարակական մի շարք վայրերի։
Հայոց ցեղասպանությունը աշխարհում տասնյակ խորհրդարանների կողմից է ընդունվել։ Սակայն այդ ոճրագործության երկրի խորհրդարանը արդեն 105 տարի չի խոսում այդ մասին։
Եթե Թուրքիան առերեսվի անցյալի ոճիրների հետ, ճանաչի ու դատապարտի այն, դա մեծ աջակցություն կլինի հասարակական խաղաղությանը։ Մենք, որպես «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն, այդ առերեսումն ապահովելու համար պայքարելու ենք։
Որպես Անատոլիայի բնիկ ժողովուրդների թոռներ, մենք ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ, կիսում հայ եւ ասորի ժողովուրդների վիշտը։ Տեղի ունեցած մարդկային ողբերգությունը զգում ենք մեր սրտում եւ հարգանքի տուրք ենք մատուցում այդ ժամանակ կոտորված բոլորի հիշատակին»,-նշված է հայտարարության մեջ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան