Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվումՄոտ 500,000 մարդ չունի արժանապատիվ աշխատանք. հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը շուտով կփոխի այս իրավիճակըՄհեր Ավետիսյանը առաջարկել է Իրանի դեսպանատան առջև ծաղիկներ, մանկական խաղալիքներ տեղադրենք«Ինտերը» տանը հաղթեց «Ջենոային»․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատարՄենք Իրանին կհարվածենք այնպիսի ուժով, որպիսին նախկինում երբեք չի տեսնվել․ Թրամփ «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ ԿարապետյանՔասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեմնան վերաթողարկում է Gucci-ն. Երբ ժառանգությունը հանդիպում է ժամանակակից շքեղությանըԱրարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԱլափարսի խաչմերուկում բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Հորոսկոպ. Ի՞նչ կբերի մարտի 3-ի խավարումը կենդանակերպի բոլոր նշաններին Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ումՀամբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնականԽորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվեՊատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ)

Առյուծներ, այսօր դուք շատ եք բաներ հնարում․ ապրիլի 30-ի աստղագուշակը

Խոյ։ Այսօր դուք կկարողանաք խուսափել տհաճ իրադարձություններից և թյուրիմացություններից, եթե զգուշավորություն դրսևորեք: Նախևառաջ պետք կլինի ռիսկի չդիմել և հրաժարվել փորձարարություններից, ավելի լավ է առաջ շարժվել միայն փորձված, իրենց արդարացված մեթոդներով: Այս առումով օրը բոլորովին հարմար չէ երկարատև ուղևորությունների, էքստրեմալ մարզաձևերով զբաղվելու, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ հանդիպումների համար, որոնց մասին հայտնի է, որ նրանք ձեր հանդեպ տրամադրված են անբարյացկամ: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, իսկ ուրիշներին աշխատեք չմիջամտել․ դուք դժվար թե օգտակար լինեք նրանց, իսկ ոմանց ավելի շուտ միայն վնաս կհասցնեք:  

 

Ցուլ։ Այսօր չափազանց շատ բան է ձեզ համար անհասկանալի, այդ իսկ պատճառով էլ օրվա ընթացքում վրիպումների հավանականությունը բավական մեծ է: Դուք առաջնորդվում եք միայն սեփական ցանկություններով՝ քիչ մտահոգվելով այն մասին, թե ինչ են ցանկանում շրջապատի մարդիկ, ինչն էլ դառնում է նրանց հետ լարվածության պատճառ: Բարեբախտաբար, դուք ժամանակին եք հասկանում և խոստովանում ձեր սխալները և ձգտում որքան հնարավոր է շուտ դրանք ուղղել: Դժվար թե հաջողվի իրականացնել ձեր ծրագրած պլանները, որոնք դուք կազմել էիք օրվա համար․ պայմանավորվածությունները խախտվում են, շատերն իրենց պահում են ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք:  

Երկվորյակներ։ Օրվա առաջին կեսը բարենպաստ է․ դուք հնարավորություն կունենաք հասկանալու ձեր խճճված հարաբերությունները շրջապատի հետ, լեզու գտնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրվա ընթացքում աճում է ստեղծագործական ներուժը, ծագում են գերազանց գաղափարներ, որոնք շուտով հնարավոր կլինի իրականացնել ընկերների օգնությամբ: Ցանկացած համագործակցություն բեղմնավոր կլինի: Օրվա երկրորդ կեսին իր մասին իմացնել կտա բացասական միտումների ազդեցությունը, դուք ստիպված կլինեք զբաղվել տհաճ գործերով, վերադառնալ հին խնդիրներին:

Խեցգետին։ Հիանալի օր է շփումների, ընկերների հետ հանգստանալու կամ ռոմանտիկ ժամադրության համար: Դուք դուր եք գալիս մարդկանց, ճիշտ ժամանակին եք նախաձեռնություն ցուցաբերում, սատարում եք լավ գաղափարները: Այսպիսով՝ մեծանում են նոր դաշնակիցներ գտնելու կամ ձեզ համար համակրելի մարդուն հետաքրքրելու շանսերը: Հաջող են դասավորվում փոքր ուղևորությունները, կարելի է և նախապատրաստվել երկարատև ճանապարհորդություններին: Օրը հարմար է անսովոր և օրիգինալ իրեր, ժամանակակից արվեստի գործեր, արտառոց աքսեսուարներ և զարդեղեն ձեռք բերելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով ժամանակին ձեր մեջ ուժեղ զգացմունքներ էր առաջացրել:

Առյուծ։ Այսօր դուք շատ եք լավ բաներ հնարում, սակայն քիչ եք մտահոգվում այն բանի շուրջ, թե երբ և ինչպես ձեր գաղափարները կիրականացվեն, այդ իսկ պատճառով էլ բացառված չէ, որ ձեր գաղափարներն ի վերջո կյանքի կոչի մի մարդ, ով օժտված է իրերին ավելի պրակտիկ մոտենալու ունակությամբ: Կարող են բարդություններ ծագել տարեց ազգականների հետ հարաբերություններում, բոլոր նախկինում առկա տարաձայնություները ստանում են ավելի սուր բնույթ: Ցանկալի է հրաժարվել ուղևորություններից, հատկապես՝ ղեկին նստած, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ գնելուց: Հնարավոր են ոչ այնքան զգալի ֆինանսական կորուստներ, իսկ սպասվող գումարները ձեր գրպանում կհայտնվեն ուշացումով:

Կույս։ Բարենպաստ հանգամանքներ են դասավորվում նախկինում ձեզ երկար ժամանակ մտահոգած խնդիրների լուծման համար: Նոր հնարավորություններ են բացվում, արժե մտածել այն մասին, թե ինչպես դրանք շահեկան ձևով օգտագործել: Ընդ որում՝ շտապելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Օրվա երկրորդ կեսը շատ հարմար ժամանակահատված է շփումների համար: Ձեր գաղափարներն աջակցություն են ստանում, այդ թվում՝ և այնպիսի մարդկանց կողմից, ումից դուք չէիք սպասում նման բան: Լավ են անցնում ուղևորությունները՝ ինչպես զվարճալի, այնպես էլ գործնական: Կարելի է փաստաթղթեր ստորագրել, պայմանավորվել համագործակցության մասին:

 

Կշեռք։ Բարենպաստ օր է մի շարք առումներով: Ի տարբերություն մյուս նշանների ներկայացուցիչների՝ դուք չեք մոռանում ձեր պլանավորած գործերի մասին և անգամ ուժ եք գտնում դրանցով զբաղվելու համար: Հարմար օր է հյուրեր ընդունելու համար, կարելի է հրավիրել այնպիսի մարդկանց, ում հետ դուք կապված եք գործնական շահերով: Այսօր հաստատված ծանոթությունները ձեզ օգտակար կլինեն որոշ ժամանակ անց: Օրը հարմար է ուղևորությունների համար, հատկապես ռոմանտիկ, որոնք, ինչպես երբեք, լավ են անցնում: Տան ցանկացած փոփոխություն՝ մանր վերանորոգումից մինչև կահույքի տեղափոխում, չափազանց հաջող կլինի:

Կարիճ։ Դուք անում եք ամեն հնարավորը՝ հաջողության հասնելու համար, սակայն ձեր ջանքերի արդյունքները աննշան են: Մի կորցրեք լավատեսությունը․ ամեն ինչ կստացվի, միայն թե մի փոքր ուշ: Օրը բարենպաստ է շփումների համար, ձեզ հաջողվում է հասնել փոխհասկացվածության մտերիմների հետ, պայմանավորվել ընդհանուր խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ: Օրը հարմար է նոր նախագծերի վրա աշխատել սկսելու, մասշտաբային մտահղացումների իրականացման համար: Հնարավոր է գումարների ստացում, բացառված չեն արժեքավոր նվերներ: Երեկոն անցկացրեք ընկերների և ընտանիքի անդամների հետ:

Աղեղնավոր։ Չնայած դժվարություններին և թյուրիմացություններին, որոնցից զերծ չէ օրը, ձեզ կհաջողվի կոնստրուկտիվ մոտեցում ցուցաբերել: Շանս կա լուծելու այն խնդիրները, որոնք ձեզ անհանգստացնում էին վերջին շաբաթներին: Դրա համար ձեզ պետք կլինի ոչ ստանդարտ որոշումներ կայացնել, սակայն դրա հետ կապված խնդիրներ չեք ունենա, քանի որ դուք առանց այն էլ աչքի չեք ընկնում մտածողության շաբլոնությամբ: Այսօր լավ կլինի մասնակցեք համատեղ նախագծերին, այդ թվում՝ և բարեգործական: Հաջող կլինեն պետական օրգանների, մշակութային կազմակերպությունների հետ շփումները: Երեկոն հարմար ժամանակահատված է ստեղծագործական մոտեցումների համար:

Այծեղջյուր։ Օրը հանգիստ կանցներ, եթե դուք ինքներդ չորոշեիք վերադառնալ վաղ անցյալի խնդիրներին: Մեծ օգուտ դրանից չի լինի, դուք միայն հերթական անգամ գլուխ կկոտրեք այնպիսի հարցերի վրա, որոնք հստակ պատասխաններ չունեն: Ցանկալի չէ ինչ-որ բան շրջադարձորեն փոխել ձեր կյանքում, իսկ եթե, այնուամենայնիվ, ցանկանաք դա անել, պետք է գործել ծայրահեղ զգուշավորությամբ: Այսօր ծնված գաղափարներն այնքան էլ հաջող չեն, որքան առաջին հայացքից թվում է: Արժե հետևել այն մարդկանց խորհուրդներին, ովքեր ձեզ առաջարկում են ետ մնալ դրանց իրականացումից․ նրանց քննադատական դիտողություններից կարելի օգուտ քաղել:

Շարունակությունն՝ այստեղ