Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնական
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կարևոր հաղթանակ տարավ «Ռոստովի» նկատմամբ։
Հանդիպման հենց մեկնարկում իրեն փայլուն դրսևորեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 8-րդ րոպեին նա վստահորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ բացելով խաղի հաշիվն ու առաջ մղելով «ցլերին»։
Թեև առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը (Ալեքսեյ Միրոնովը ևս աչքի ընկավ 11-մետրանոցից), տանտերերը կարողացան կորզել հաղթանակը. 73-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Կրիվցովը։
«Ռոստովի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Նա խաղադաշտ դուրս եկավ հանդիպման վերջնամասում՝ 83-րդ րոպեին՝ փորձելով օգնել իր թիմին խուսափել պարտությունից։
Առաջին խաղակեսում VAR համակարգը միջամտեց խաղին երեք անգամ։ 38-րդ րոպեին անգամ չեղարկվեց տանտերերի ֆուտբոլիստ Ժուան Բատչիի գոլը՝ թիմակից Ջոն Կորդոբայի ձեռքով խաղի պատճառով։
«Ռոստովը» հանդիպումն ավարտեց 9 հոգով։ 51-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց պաշտպան Դմիտրի Չիստյակովը, իսկ 90+6-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ Իլյա Վախանիան։
Այս հաղթանակի շնորհիվ Էդուարդ Սպերցյանի թիմը վաստակեց 43 միավոր և շրջանցելով «Զենիթին» (42 միավոր)՝ վերադարձավ ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Ռոստովը» 21 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։




















Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը
Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է